Սոցիալական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Վիվասել-ՄՏՍ. «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շնորհիվ Արծվաբերդի մարզադպրոցը ապահովվել է ջեռուցմամբ և տաք ջրով
27/10/2015 16:28
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շնորհիվ Արծվաբերդի մարզադպրոցը ապահովվել է ջեռուցմամբ և տաք ջրով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփել և ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրով  համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները: Նախագծի շրջանակում Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի մարզադահլիճում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ և էլեկտրական ջեռուցման համակարգ՝ հնարավոր դարձնելով օգտագործել մարզադահլիճը նաև ցուրտ եղանակներին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը. դրա բնապահպանական առավելություններն ակնհայտ են,  իսկ սահմանամերձ Արծվաբերդի մարզադահլիճը ջեռուցմամբ և տաք ջրով ապահովելը կրկնապատկում է նախագծի կարևորությունը: Ձմռան ամիսներին ևս մարզվելու հնարավորություն ունենալով՝ Արծվաբերդի և շրջակա գյուղերի պատանիներն առավել մեծ հաջողությունների կարող են հասնել: Պատմության ընթացքում մենք շատ առիթներ ենք ունեցել հպարտանալու հայ մարզիկների բացառիկ հաջողություններով և համոզված ենք, որ Հայաստանի ապագա չեմպիոններ են մարզվելու հենց այս մարզադահլիճում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սահմանամերձ Արծվաբերդ գյուղը, որը գտնվում է Ադրբեջանից մոտ 8 կմ հեռավորության վրա, ունի մոտ 5220 բնակիչ: Մարզադահլիճում գործում են տարբեր սպորտային խմբակներ ոչ միայն արծվաբերդցի, այլ նաև հարևան համայնքների պատանիների համար:

Համայնքում իրականացված աշխատանքների արդյունքում գյուղի մարզադահլիճում առկա  ջեռուցման համակարգը համալրվել է 31.5 KW հզորությամբ արևային ջրատաքացուցիչով,  ինչը ջեռուցման էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Համակարգի գործարկումը  ձմռանը  50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: Ի դեպ, արդեն երկրորդ տարին է ծրագրի շրջանակում կիրառվում են  70 մմ տրամագծով վակումային խողովակներով արևային ջրատաքացուցիչներ, որոնց էներգաարդյունավետությունը ավելի բարձր է, քան  Հայաստանում  տեղադրվող այլ արևային ջրատաքացուցիչներինը: Ի դեպ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը լրացուցիչ 1.5 միլիոն դրամ կհատկացնի մարզադահլիճի համար նոր պատուհաններ ձեռք բերելու և տեղադրելու համար:

Այս տարի «Այլընտրանքային էներգիա» ծրագրում ներառվել են Հայաստանի յոթ մարզերի հետևյալ 17 համայնքները. Լոռու մարզի Չկալով համայնք, Գեղարքունիքի մարզի Վահան, Ծովագյուղ, Լիճք համայնքներ, Վայոց Ձորի մարզի Գնիշիկ, Բարձունի, Խնձորուտ, Գոմք համայնքներ, Տավուշի մարզի Չինարի, Արծվաբերդ, Բերդավան, Ջուջեվան համայնքներ, Արագածոտնի մարզի Ուջան համայնք, Սյունիքի մարզի Լոր, Արևիս, Նժդեհ համայնքներ, Արարատի մարզի Պարույր Սևակ համայնք:

Ծրագրի իրականացման համար 2015 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 207,438,200 ՀՀ դրամ:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին. Ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ (արեգակնային ջեռուցման համակարգ, LED փողոցային լուսավորություն): Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում, Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը:

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86