
Հայաստան Համահայկական Հիմնադրամի 18-րդ հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրվել է 10.378 մլն դոլար
«Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրեց 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հավաքագրած գումարը կուղղվի Արցախում 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում եւ Արցախում:
Ողջ տարվա ընթացքում Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում ուղղված այս նպատակին իրականացրել են տարբեր դրամահավաք-միջոցառումներ, ներառյալ` հեռախոսամարաթոն, ռադիոմարաթոն, բարեգործական համերգ, դրամահավաք-ճաշկերույթ:
Հիմնադրամը շարունակում է ընդունել նվիրատվություններ: