Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՎիվաՍել-ՄՏՍ. շարունակական աջակցություն մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնին
19/12/2015 17:20
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. շարունակական աջակցություն մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնին

Արդեն երրորդ տարին Արագածոտնի մարզի Կոշ համայնքում գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ հիմնված «Արմենակ և Աննա Թադէոսեանների» անվան մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը` կահավորված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գույքով:

Վերջին երկու տարիներին կենտրոն հաճախող թվով 20 երեխաների ֆինանսական ծախսերի զգալի մասը հոգում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ծառայությունը հասանելի դարձնել սոցիալապես անապահով ընտանիքների մտավոր և ֆիզիկական սահմանափակ կարողություններով երեխաներին:

«Բարի արարքները մարդկության գլխավոր նպատակին հասնելու՝ կյանքը յուրաքանչյուրի համար ավելի լավը դարձնելու, ուղին են: Կա՞ արդյոք առավել թանկ զգացում ծնողի համար, քան երեխաներին առողջ ու երջանիկ տեսնելը: Աջակցելով այս երազանքի իրագործմանը՝ կարող ենք աշխարհը մի փոքր ավելի բարի դարձնել: Մեր մասնակցությունն այս ծրագրին պայմանավորված է այն համոզմունքով, որ ծնողները չպետք է միայնակ լինեն իրենց հասակակիցներին զարգացման մեջ զիջող երեխաների մասին հոգ տանելու հարցում: Ընդամենը պետք է օգնության ձեռք մեկնել անմնացորդ նվիրված ծնողներին՝ իրենց երեխաների զարգացման առաջընթացը տեսնելուն ուղղված ամենօրյա ջանքերը հաջողությամբ պսակված տեսնելու համար: Արժե ամեն ինչ անել, որպեսզի ծնողական երջանկության հնարավորություն տալ հայրերին և մայրերին, ովքեր անցնում են հույսի ու հուսախաբությունների ճանապարհով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երեխաների տեղափոխումը տանից դեպի վերականգնողական կենտրոն իրականացվում է հարմարավետ ավտոբուսներով: Կենտրոնում երեխաներն անցնում են վերականգնողական թերապիա, ապահովվում են երկանգամյա սնունդով, ինչպես նաև կազմակերպվում է նրանց ժամանցը և տեղափոխումը տուն: Ցերեկային ստացիոնարը իրականացվում է 09:00-ից մինչև 18:00, շաբաթը՝ 5 օր:

Վերականգնողական և խնամքի ծառայութուններ ստանալուն զուգահեռ երեխաները կենտրոնի ընդարձակ խաղասենյակում մասնակցում են խմբային խաղերի և հանգստանում իրենց համար հարմարեցված ննջասենյակներում: Ծրագիրը խթանում է երեխաների մտավոր ունակությունների զարգացումը, ֆիզիկական կարողությունների վերականգնումը, ադապտացումը շրջապատող միջավայրում, ինքնուրույնության ձեռք բերումը կամ ամրապնդումը:

«Արմենակ և Աննա Թադեոսեանների» անվան մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնն իր ծառայությունները տրամադրում է ինչպես Արագածոտնի մարզի, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներից (մասնավորապես Երևանից և Գյումրիից) ժամանած հաշմանդամություն ունեցող այն երեխաներին, ովքեր առողջական լուրջ խնդիրների հետևանքով դուրս են մնացել կրթական կամ նախադպրոցական հաստատություններում ընդգրկվելու գործընթացից:

2013-2015 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենտրոնին է տրամադրել ավելի քան 43 միլիոն դրամի աջակցություն:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37