Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Վիվասել-ՄՏՍ․ արևային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգ Տավուշի մարզի Ջուջևան համայնքում
23/12/2015 10:19
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ արևային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգ Տավուշի մարզի Ջուջևան համայնքում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում հերթական նախագիծն է ամփոփվել Տավուշի մարզում: Սահմանամերձ Ջուջևան համայնքի վարչական շենքը, որը ներառում է գյուղապետարանը, մանկապարտեզը և համայնքի բուժկետը, ապահովվել է  արևային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգով:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ջուջևան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը, համայնքի բնակիչներ:

«Արևային էներգիայի հիման վրա գործող ջեռուցման ու տաք ջրի համակարգերի ներդրումը սահմանամերձ գյուղերում կարևոր է ոչ միայն արդյունավետության ու բյուջետային միջոցների խնայողության առումով: Այլընտրանքային էներգիայի օգտագործումը նաև նպատակ ունի նվազեցնելու վառելափայտի օգտագործումն ու ծառահատումները: Յուրաքանչյուր այսպիսի նախագիծ բնապահպանական յուրօրինակ քարոզարշավ է, որը  բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին, իրազեկում է, թե ինչու և ինչպես կարելի է հոգ տանել բնության մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մոտ 600 բնակիչ ունեցող Ջուջևանի վարչական շենքը կանոնավոր չի ջեռուցվել ավելի քան 25 տարի: Փոխարենը օգտագործվել են  ոչ արդյունավետ և ծախսատար ջեռուցման միջոցներ: Նախագծի շրջանակում տեղադրված  ջեռուցման համակարգը, որը ներառում է և՛ գազի կաթսա, և՛ արևային ջրատաքացուցիչներ, շենքի ջեռուցման խնդրին օպտիմալ լուծում է՝ էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված: Համակարգի գործարկումը ձմռանը 50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսերը և կապաhովի տաք ջրամատակարարմամբ ամբողջ տարվա ընթացքում: Գազի կաթսան կօգտագործվի միայն ձմռանը՝ գիշերային ժամերին՝ համակարգը սառեցումից պաշտպանելու նպատակով:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ (արեգակնային ջեռուցման համակարգ, LED փողոցային լուսավորություն): Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում։ Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության     բարձրացմանը և համայնքների զարգացմանը:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84