Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎիվաՍել-ՄՏՍ. համագործակցություն Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ
22/04/2016 11:07
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. համագործակցություն Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի (ՆԱԻ) խորհրդի անդամների հանդիպումը ընկերության ղեկավար և մասնագիտական անձնակազմի հետ: Ինստիտուտի նախագահ, Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ համագործակցության մասին: 

Արա Չալաբյանն անդրադարձել է ՆԱԻ Հայաստանի կողմից նախաձեռնած աշխատանքների կարևորությանը՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման գործում և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աշխատակիցներին է ներկայացրել ինչպես Կենտրոնական բանկի ներքին աուդիտի ձեռքբերումներն, այնպես էլ Հայաստանում ներքին աուդիտորների ինստիտուտի առաքելությունն ու նախաձեռնությունները որպես կամավորական հիմունքներով գործող հասարակական կազմակերպություն:

«Դժվար է գերագնահատել ներքին աուդիտի կարևորությունը արդյունավետ և թափանցիկ գործարար կառավարում ապահովելու տեսանկյունից: Ներքին աուդիտը, բժշկական լեզվով ասած՝ հնարավոր խնդիրների վաղ կանխարգելման համակարգ է: Այն միտված է վերհանելու տարաբնույթ ռիսկերն ու անհամապատասխանությունը ներքին կանոնակարգերին ու ընթացակարգերին, ինչպես նաև համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նշվել է նաև, որ 2016 թ. սեպտեմբերի 15-16 Երևանում անցկացվելու է 2-րդ միջազգային կոնֆերանսը, այս տարի՝ «Ինչպես իրականացնել փոփոխություններ» խորագրի ներքո, որտեղ բացման խոսքով հանդես են գալու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի խորհրդի նախագահ Անգելա Վիցանին և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը (մանրամասները conf2016.iia.am կայքում):

Հանդիպման ավարտին Արա Չալաբյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Բանախոսը կարևորել է Հայաստանը միջազգային մասնագիտական շրջանակներում որպես առաջադեմ մոտեցումներ կիրառող երկիր ներկայացնելը:

Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2013թ. (www.iia.am), ներկայումս ունի 57 կազմակերպություն ներկայացնող 165 անդամ, որոնց թվում են նաև ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության 5 աշխատակիցներ: Հայաստանյան Ինստիտուտը հանդիսանում է ԱՄՆ-ում հիմնադրված Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի ցանցի լիիրավ անդամ, որի մեջ մտնում են աշխարհի 105 երկրների նմանատիպ կառույցներ: ԱՊՀ երկրներում բացի Հայաստանից լիիրավ ինստիտուտներ կան Ռուսաստանում և Ուկրաինայում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2