Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Պետական աջակցություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին
28/04/2016 15:14
Կիսվել

Պետական աջակցություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը նշել է. «Եթե հիշում եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 1-5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրության համար տվել էինք հանձնարարական պարոն Ասատրյանին: Ես խնդրում եմ ներկայացնել կառավարությանն այդ միջոցառումների և ուսումնասիրության արդյունքները»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի համապատասխան որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման մեթոդաբանությունը: «Աշխատանքները կազմակերպվել են հաշվի առնելով ժամանակի սղությունն ու իրավիճակի առանձնահատկությունները: Անմիջական աշխատանքներն ընտանիքների հետ իրականացվել են տեղերում ձևավորված խմբերի կողմից, որում ընդգրկվել են ՀՀ մարզերում և Երևանում սոցիալական աջակցության տարածքային մարմինների, ՀՀ մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի), համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի և տարածքային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչները:

Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ու ցանկալի զարգացումներին:

Միաժամանակ, ուսումնասիրվել են ընտանիքների կոմունալ-կենցաղային հարմարությունները և այլ տվյալներ:

Ուսումնասիրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի սկզբներին տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքներ:

Ըստ բնակության վայրի` Երևան և ՀՀ 9 մարզեր:

Ստորև ներկայացվում է 64 զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքների ընդհանուր տեղեկատվությունը, առկա է նաև նրանցից յուրաքանչյուրի սոցիալական կարիքների գնահատման տեղեկանքը` ներառյալ առաջնահերթ համարված առաջարկություններով:

Ուսումնասիրված ընտանիքներից

1. Անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ – Մինչև 18 տարեկան երեխաներ ունեն 10 ընտանիքներ: Երեխաների թիվը կազմում է ընդամենը 17:

2. Ուսանող ունեցող ընտանիքներ – Զոհված 15 զինծառայողների ընտանիքներում կան ուսանողներ:

3. Զբաղվածություն և աշխատանքի կարիք – Զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր զբաղված չեն ցանկություն են հայտնել աշխատել: Որոշ դեպքերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման դեպքում ընտանիքը կզբաղվի գյուղատնտեսական գործունեությամբ:

4. Առողջական խնդիրներ ու բժշկական օգնության և սպասարկման կարիք – Զոհված զինծառայողների ընտանիքների որոշ անդամներ ունեն առողջական խնդիրներ, բժշկական հետազոտության կարիք, որոշները` վիրահատության կարիք, ինչպես նաև` հոգեբանական ծառայության:

5. Վարկային պարտավորություններ, կոմունալ վարձավճարների հետ կապված կարիքներ – Զոհված զինծառայողների ընտանիքների մի մասն ունեն նաև վարկային պարտավորություններ, իսկ որոշ ընտանիքներ` նաև կոմունալ վճարումների դիմաց:

6. Պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմում ծառայողի առկայություն – Զոհված 3 զինծառայողների եղբայրները պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներ են:

Պարոն վարչապետ, ընդ որում ուզում եմ տեղեկացնել, որ նշված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերը ի սկզբանե գտնվել են նաև ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և տվյալ տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության և պաշտպանության բանակի կողմից, ինչպես նաև մեր բազմաթիվ հայրենակիցների և կազմակերպությունների կողմից նշված ընտանիքներին տրամադրվել են և շարունակում են տրամադրվել դրամական օժանդակություններ: Ընդ որում, պետք է նշել, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաև 2 մլն դրամ ապահովագրական վճար` մարտական գործողությունների ընթացքում զոհվելու դեպքում, ինչպես նաև 1.4 մլն դրամ հուղարկավորության կազմակերպման և 700.000 դրամ գերեզմանների բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, իսկ ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում են ամսական վճարվող կենսաթոշակներ և պարգևավճարներ` օրենսդրությամբ սահմանված չափերով:
Այս ընթացքում մեր բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ շարունակում են պատրաստակամություն հայտնել` օգնության ձեռք մեկնելու նշված ընտանիքներին: Եվ այս գործընթացները առավել նպատակային և հասցեական դարձնելու համար առաջարկում ենք դնել համակարգային հիմքերի վրա` ընդգրկելով «սոցիալական աշխատողի» ինստիտուտը:

Աշխարհազորայինների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների իրականացումն ապահովող ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը դրվել է պաշտոնական շրջանառության մեջ:

Միաժամանակ, նախնական ուսումնասիրություն է կատարվել նաև մարտական գործողությունների հետևանքով վիրավորված և տարբեր բուժհաստատություններում բուժվող զինծառայողների կարիքները, որի շրջանակներում կատարվել է այցելություն 7 հիվանդանոց: Բնականաբար նրանք բոլորը ստանում են շատ բարձրակարգ ծառայություններ մեր առողջապահական հաստատությունների և բժիշկների կողմից, և նախատեսում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել նրանց` հետագա սոցիալական ծառայությունների տրամադրումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար», – նշել է նախարարը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս ուսումնասիրության արդյունքների շրջանակում նախապատրաստվել են վարչապետի մի շարք հանձնարարականներ, որոնք գրավոր կուղարկվեն բոլոր նախարարություններին, գերատեսչություններին:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64