Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Վիվասել-ՄՏՍ․ կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը
30/05/2016 10:30
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը: Պատանի երաժիշտները հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ դիրիժորներ Ալան Կիրկոպի (Մալթա) և Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 28-31-ը: Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան):

Փառատոնն անցնելու է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչպես նաև՝  ՀՀ Մշակույթի նախարարության,  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական կամերային (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) նվագախմբերի աջակցությամբ:

Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

««Նոր անուններ» փառատոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը ստացած ծրագրերի շարքում ամենահաջողվածներից է: Տարիներ շարունակ այն համախմբում է շնորհալի պատանիների՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներկայացնել իրենց կատարողական հմտությունները, բացահայտել տաղանդը, և որն ամենակարևորն է՝ լուրջ քննություն բռնել երաժշտասեր հանրության և պրոֆեսիոնալ երաժիշտների լսարանի առջև: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին մաղթում եմ ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ դասական երաժշտությունը որպես ազգային հարստություն պահպանելու և դրա միջոցով մեր ժողովրդի ներդաշնակ զարգացումն ապահովելու գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մալթայի, Կորեայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բուլղարիայի, Վրաստանի մինչև 18 տարեկան 5 տասնյակից ավելի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

Փառատոնի շրջանակում մասնակիցների համար կազմակերպվել է մշակութային բազմազան ծրագիր, որը թույլ կտա օտարազգի պատանիներին ծանոթանալ Հայաստանին՝ դիտել Երևանի տեսարժան վայրերը, այցելել Մայր Աթոռ Ս. Էջմիածին, տեսնել Սևանը և այլն:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01