Սոցիալական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 73.22-0.88 WTI - 70.13-0.69
COMEX:  GOLD - 2660.60-0.38 SILVER - 30.85-0.42
COMEX:  PLATINUM - 942.20+0.06
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 153.63-0.33 EUR/GBP - 1.0496-0.12
FOREX:  EUR/USD - 1.0496-0.12 GBP/USD - 1.2694+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43449.90-0.61 NASDAQ - 20109.06-0.32
STOCKS US: S&P 500 - 6050.61-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8195.20-0.81 CAC40 - 7365.70+0.12
STOCKS EUR:  DAX - 20246.37-0.33
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
Վիվասել-ՄՏՍ. վագոն-տնակում բնակվող Ավետիսյանները նոր բնակարան կունենան
04/11/2016 12:29
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. վագոն-տնակում բնակվող Ավետիսյանները նոր բնակարան կունենան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից  իրականացվող 2016թ.-ի բնակարանաշինության ծրագիրը, որի հերթական փուլը մեկնարկել էր վաղ գարնանը, մոտենում է ավարտին։ Կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցները կամավորության սկզբունքով մասնակցել են Արագածոտնի մարզի Զարինջա համայնքում բնակվող Ավետիսյանների տան շինարարությանը` 30 տարի վագոն-տնակում բնակվող Ավետիսյաններին օգնելով օր առաջ հասնելու իրենց երազանքի իրականացմանը:

Ավետիսյանները վագոն-տնակում են հայտնվել 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Հենց այդ տարիներին էլ նախաձեռնել են շինարարություն՝ նոր բնակարան ունենալու հավատով: Այդ նպատակն իրականություն է դարձել երեք տասնամյակ անց հետո միայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» աջակցության արդյունքում:

«Մեծ որդիս մի քանի ամսական էր, երբ մեր տունն ավերվեց ու տեղափոխվեցինք վագոն- տնակ։ Մյուս երկուսն այստեղ են ծնվել։ Հիմա երեք որդիներս էլ հասուն տղամարդիկ են ու դեռ երբեք չեն զգացել տուն ունենալու բերկրանքը։ Մեր ընտանիքի մոտ երեք տասնամյակի սպասումն այսօր հատուցվում է, այն էլ՝ ձեր շնորհիվ։ Մոտ երեսուն տարի կառուցվող մեր տան շինարարությունը, վերջապես, իր ավարտին է մոտենում»,- ասել է ընտանիքի հայրը՝ Գարեգինը:

Հինգ տարվա համագործակցության արդյունքում, բնակարանաշինության ծրագրով Արագածոտնի մարզում 15 ընտանիք վերանորոգել է տունը կամ ավարտին է հասցրել կիսակառույց տան շինարարությունը։ 

«Ոչինչ այնքան հաճելի չէ, որքան օգտակար լինելու պատրաստակամությունը: Եթե մեզանից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ փորձի աջակցել դրա կարիքն զգացող որևէ մեկին և ապագայի հանդեպ լավատեսություն արթնացնի նրա սրտում ՝կհաջողենք բոլորս: Մարդկանց իրենց հոգսերի հետ մենակ թողնելն ու նրանց նկատմամբ անտարբեր լինելն ամենամեծ չարիքներից են: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ մեր համագործակցությունը սոցիալական աջակցություն ծրագիր լինելով՝ երկարաժամկետ ևս մեկ նպատակ է հետապնդում. հոգատարության կոչ՝ ուղղված յուրաքանչյուրին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Աշխատանքի բերումով, լինելով Հայաստանի ամենատարբեր ծայրերում և հանդիպելով բնակարանի խնդիր ունեցող ընտանիքների հետ, ցավով պետք է ասեմ, որ դեռ շատ գործ ունենք անելու։ Ժամանակավոր կացարանը, լինի դա վագոն- տնակ, կիսակառույցի նկուղ կամ հողաշեն տնակ, պետք է ժամանակավոր լինի, ոչ թե ամբողջ կյանքի համար։ Այս ընտանիքը մեկն է Հայաստանում ապրող հազարավոր ընտանիքներից, որ տարիներով զրկված է եղել տարրական հարմարավետությունից։ Այս տարի նախատեսված 41-ի փոխարեն հնարավոր է եղել բնակարանի խնդիր լուծել 42 ընտանիքի համար․ 21 ընտանիք վերանորոգել է բնակարանը, 21-ը՝ ավարտում է կիսակառույց տան շինարարությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան   105 մլն. դրամի ներդրում է կատարել 2016թ.-ին: Հինգ տարվա ընթացքւմ ներդրվել է ավելի քան 333 մլն.դրամ:  Համագործակցության արդյունքում 135 ընտանիքի համար լուծվել է բնակարանի խնդիրը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  500-ից ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35