Սոցիալական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 73.22-0.88 WTI - 70.13-0.69
COMEX:  GOLD - 2660.60-0.38 SILVER - 30.85-0.42
COMEX:  PLATINUM - 942.20+0.06
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 153.63-0.33 EUR/GBP - 1.0496-0.12
FOREX:  EUR/USD - 1.0496-0.12 GBP/USD - 1.2694+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43449.90-0.61 NASDAQ - 20109.06-0.32
STOCKS US: S&P 500 - 6050.61-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8195.20-0.81 CAC40 - 7365.70+0.12
STOCKS EUR:  DAX - 20246.37-0.33
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
Ռոստելեկոմ. մեկնարկում է «Արվեստը Բոլորի Համար» կրթական նախագիծը
16/11/2016 18:35
Կիսվել

Ռոստելեկոմ. մեկնարկում է «Արվեստը Բոլորի Համար» կրթական նախագիծը

«Ռոստելեկոմը»  Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետ մեկնարկում է «Արվեստը բոլորի համար» համատեղ նախագիծը, որի շրջանակներում կրթական ծրագրեր կիրականացվեն խնամքի կենտրոնների, մանկատների, հաշմանդամություն, զարգացման խնդիրներ ունեցող երեխաների, այլ խմբերի համար։

Նոյեմբերի 16-ին թանգարան այցելեց Վանաձորի մանկատան երեխաների առաջին խումբը։ Նրանց համար անցկացվեցին երկու ծրագրեր՝ «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և «Իմ տունն իմ ամրոցն է»։

Կրթական ծրագրերը Ռուսական արվեստի թանգարանում մշակվել են թանգարանագետ-մանկավարժների, հոգեբանների և արվեստաբանների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպատակ ունենալով առավել ինտերակտիվ ու մատչելի դարձնել արվեստի ընկալումը երեխաների համար։

Մասնագետներն, առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական  գործունեության միջազգային փորձով, նախադպրոցականներին և դպրոցականներին առաջարկում են ծանոթանալ թանգարանի մշտական ցուցադրությանը ոչ միայն  դասական էքսկուրսիաների, այլև ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաների և արվեստին նվիրված դաս-էքսկուրսիաների միջոցով:  Դրանք միտված են զարգացնելու երեխաների ուշադրությունը,  տրամաբանական մտածողությունը, տեսողական հիշողությունը,  ինչպես նաև հարստացնելու կերպարվեստի վերաբերյալ գիտելիքներն ու բառապաշարը, գեղեցիկի նրանց ընկալումը, գեղագիտական զգացողությունը:

«Համոզված եմ՝ արվեստի ընկալումն ու շփումը երեխաները պետք է սկսեն դեռ մանկուց, և մեր պարտքն է աջակցել, որպեսզի բոլոր երեխաներին հասանելի դառնան նման ծրագրերը»,-նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ծրագրերի և աշխատանքների առավել արդյունավետ իրականացման համար «Ռոստելեկոմի» կողմից թանգարանին են տրամադրվել նաև անհրաժեշտ սարքավորումները՝ պրոյեկտոր, էկրան, այլ։

Թանգարանի աշխատակազմի կողմից մշակված կրթական ծրագրերը հինգն են՝ «Իմ տունն իմ ամրոցն է», «Տարվա եղանակները»,  Կենդանաբանական այգի», «Կռահիր նկարը», «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և անցկացվելով 2015թ․ մարտից՝ բավական մեծ հետաքրքրություն են վայելում՝ թանգարանում հյուրընկալելով ամսական շուրջ 350 դպրոցահասակ և նախադպրոցական հաստատությունների երեխաների։

Հավելենք, որ «Ռոստելեկոմի» անվճար WiFi հասանելիությամբ թանգարանն ապահովվել էր դեռ ամռանը և հետագայում նախատեսվում է ընդլայնել համագործակցությունն ու համատեղ իրականացվող նախագծերի շրջանակը։
Թանգարանի կրթական ծրագրերի մասին։

«Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» ծրագիրը նախատեսված է 10-15 տարեկան երեխաների համար։ Թանգարանի հավաքածուհի հիման վրա երեխաներին մատուցվում են արվեստի տեսական հիմունքների վերաբերյալ տարրական գիտելիքներ, որոնք ներառված չեն պետական դպրոցական ծրագրում։ Ծրագիրը ուղեկցվում է տրամաբանությունը և տեսողական հիշողությունը զարգացնող ինտերակտիվ խաղերով։

«Տարվա եղանակները» խաղ-էքսկուրսիան նախատեսված է 4-7 տարեկան երեխաների համար: Թանգարանում ներկայացված բնանկարների միջոցով ընդհանուր գիտելիքներ են տրվում տարվա չորս եղանակների, ինչպես նաև բնության երևույթների վերաբերյալ։ Ծրագրի գործնական մասում երեխաները Պ. Չայկովսկու «Տարվա եղանակներ» երաժշտության ներքո ստեղծագործում են, ինչպես նաև կռահում հանելուկներ:

«Կենդանաբանական այգի» ծրագիրը նախատեսված է 4-7 տարեկան երեխաների համար: Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարի միջոցով երեխաներին պատմում են կենդանիների մասին, սովորեցնում նրանց սիրել և խնամել կենդանիներին և շրջակա միջավայրը: Ծրագրի գործնական մասում երեխաները խաղում են տարբեր ինտերակտիվ խաղեր տվյալ թեմայի համատեքստում:

«Կռահիր նկարը» ծրագիրը նախատեսված է երեխաների, մեծահասակների և ընտանիքների համար: Ծրագրի նպատակն է ծանոթացնել թանգարանային մշակույթին և էթիկային, հաղորդել տարրական գիտելիքներ արվեստի տեսակների, տեխնիկաների և ժանրերի վերաբերյալ: Գործնական մասում յուրաքանչյուրը ընտրում է ցուցադրությունից մեկ առարկա և ազատորեն վերարտադրում այն: Ծրագրի ավարտին մասնակիցները պետք է կռահեն, թե որ նկարն են վերարտադրել իրենց ընկերները:

«Իմ տունն իմ ամրոցն է» ծրագիրը նախատեսված է 11-14 տարեկան երեխաների համար: Թանգարանի հիմնական ցուցադրությունում ներկայացված նկարիչներ Ն.Կրիմովի  «Տաք օր» և Պ.Կուզնեցովի «Հանգիստ տափաստանում» աշխատանքների միջոցով երեխաներին ներկայացվում է տան խորհուրդը, պատմական զարգացումը և նրա տեսակները`ըստ աշխարհագրական և մշակութային գործոնների։ Ծրագիրը ուղեկցվում է գործնական առաջադրանքով։

Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Գործում է մայրաքաղաքում (հասցե՝ Իսահակյան 38, Կասկադի հարևանությամբ) արդեն շուրջ 30 տարի, այցելուին է ներկայացնում 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստի՝ (գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական և թատերական ձևավորման արվեստ) համաշխարհային նշանակության, գեղարվեստական և պատմական մեծ արժեք ունեցող ընտրանի: Թանգարանում ցուցադրված են այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Ռերիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները: Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Երևանում հիմնադրվել է պրոֆ. Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այս նվիրատվությունը իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր:

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան  (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35