Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՎիվաՍել-ՄՏՍ. Լոռու մարզում բնակարանի տեր է դարձել քսան ընտանիք
01/12/2016 20:38
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Լոռու մարզում բնակարանի տեր է դարձել քսան ընտանիք

Բնակարանաշինության ծրագրով շրջայցի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը հյուրընկալվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բնակվող Սուքիասյաններին:

Սուքիասյանների ընտանիքը 2016 թվականին Լոռու մարզում աջակցություն ստացած երեք ընտանիքներից մեկն է, որը 1988-ի երկրաշարժից հետո մնացել է անօթևան և 28 տարի բնակվել  ժամանակավոր կացարանում՝ «դոմիկում»: 2000թ-ին ընտանիքը գնել է կիսակառույց առանձնատուն, սակայն այդպես էլ չի կարողացել ավարտին հասցնել շինարարությունը և տեղափոխվել քարաշեն բնակարան:

Բնակարանաշինության ծրագրով այս տարվա գարնանը Սուքիասյաններն սկսել են տան շինարարությունը:  Այժմ արդեն, նրանք համագործակցող կողմերի հետ բնակարանամուտ են տոնում:

«Տասնվեց տարի է անցել, ու այսքան տարիների ընթացքում մեր տուն կառուցելու փորձերը ձախողվել են: Ամեն անգամ մի բան խանգարել է։ Նույնիսկ միտք կար, որ հայրիկս գնա արտերկիր` բնակարանի համար գումար վաստակելու, բայց ինչ-որ բան  հորս և մեզ հետ էր պահում, ինչ-որ բան  թույլ չէր տալիս գնալ: Միշտ մտածում էինք, որ ավելի լավ է ժամանակավոր կացարանում, սակայն բոլորս միասին լինենք: Գուցե հարազատ հողն ու ջո՞ւրն էին հետ պահում… չգիտեմ։  Բայց այն, որ հիմա հայրս մեր կողքին է, իսկ դա ամենակարևորն է մեզ համար, և այն, որ մենք  մեր սեփական տունը կառուցեցինք հարազատ հողի վրա՝ փաստ է: Շնորհակալություն»,- ասել է տասնվեցամյա Լիլիթը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական կենտրոնի» կոմից իրականացվող ծրագրի շրջանակներում, միայն Լոռու մարզում, 20 ընտանիքի համար լուծվել է բնակարանի խնդիր:

«Հինգ տարի առաջ, երբ Վանաձորում էինք՝ երկրաշարժից տուժած 20 ընտանիքի բնակարան նվիրելու համար, ակնկալում էինք վագոն-տնակում մեծացող սերնդի տխուր, հուսահատված հայացքն աստիճանաբար փոխարինված տեսնել լուսավոր ժպիտով: Կոտրված հոգեբանությամբ մեծացող երեխան երկիր զարգացնելու բավականաչափ ներուժ չի կարող ունենալ: Հստակ պատկերացնելով իրավիճակը՝ ձգտեցինք իրականացնել մեկ այլ ծրագիր և օգտակար լինել նոր ընտանիքների: Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցության արդյունքում, մեզ հաջողվեց այս մարզում կրկնապատկել երջանիկ ընտանիքների թիվը: Ուզում եմ հավատալ, որ մետաղական վագոն-տնակում անցկացրած կյանքի դժվար պայմաններն այլևս ստվերի նման չեն հետևի հարազատ հողի վրա ամրանալ ձգտող ընտանիքներին», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքի պատմությունն այս տարածաշրջանում բնակվող հարյուրավոր ընտանիքների պատմության նման է. վագոն-տնակում մեծացած սերունդներն ամուսնանում են ու տեղափոխվում մի ուրիշ վագոն տնակ: Ցավոք, այս արատավոր շրջանի ծայրը դեռ չի երևում: Սակայն այս պարագայում, յուրաքանչյուր ընտանիքի բնակարանամուտ, ևս մեկ քայլ է, որ մոտեցնում է հաղթական ավարտին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել: 21 ընտանիք ավարտին է հասցրել կիսակառույց տան շինարարությունը, ևս 21-ը՝ վերանորոգել բնակարանը: Հինգ տարվա համագործակցության արդյունքում Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել 135 ընտանիք:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  560-ից ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69