Beeline. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական միջոցառումը
Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Beeline-ի հովանավորությամբ կազմակերպել է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ավանդույթ դարձած այս միջոցառումn այս տարի կազմակերպվել էր նոր ձևաչափով՝ ներգրավելով Հայաստանի չորս տեղական դպրոցների և QSI Երևանի միջազգային դպրոցի 6-ից 8-րդ դասարանների շուրջ 100 աշակերտի: Կրթական նախագիծը նպատակ ունի դպրոցներին համախմբել մեկ ընդհանուր հետազոտական ծրագրի մեջ՝ ստեղծելով համագործակցության հարթակ Հայաստանում օտարազգի համայնքի երեխաների և նրանց տարեկից տեղացի դպրոցականների միջև:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրաքանչյուր տարի մեծ հանդիսությամբ նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ներկայանալով նոր ձևաչափով՝ Կենտրոնը շուրջ հարյուր դպրոցականի հնարավորություն տվեց հարստացնել իրենց գիտելիքները, ձեռք բերել հետազոտական հմտություններ, միաժամանակ ծանոթանալ և համագործակցել իրենց տարեկից այլ աշակերտների հետ: Շնորհակալություն ենք հայտնում Beeline-ին՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, կենտրոնի կրթական նախաձեռնություններին շարունակական աջակցության համար», – ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ողջունի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը նշելով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և ցանկանում, որ այսօրվա պայծառ տրամադրությունը և մեծ ոգևորությունն ուղեկից լինի Ձեզ ողջ տարվա ընթացքում: Ուրախ եմ, որ դպրոցականները, մասնակցելով այս նախագծին, կարողացել են նոր գիտելիքներ ձերք բերել իրենց շրջապատող աշխարհի և սեփական երկրի պատմության մասին։ Beeline-ը մեծապես կարեւորում է երեխաների համար նախատեսված կրթական նախագծերը, եւ շարունակելու է նմանատիպ ծրագրերի աջակցությունը՝ հայ երեխաների կյանքը դարձնելով էլ ավելի լավը»։
2017թ. հիմնական հետազոտական թեմա առաջարկվել էր ՔԱՐԸ՝ որպես գեղարվեստական, հնագիտական և երկրաբանական հումք, որը, որպես համընդհանուր նյութ, կիսում է ողջ մարդկությունը:
Կրթական նախագիծը, որը մեկնարկել էր դեռևս 2017թ. ապրիլին, ընթացել է երկու փուլով: Մասնակից հինգ դպրոցների աշակերտները նախ ներգրավվել են քարերի մասին հետազոտական աշխատանքում, որի շրջանակներում այցելել են Հովհաննես Կարապետյանի անվան Երկրագիտության և Հայաստանի պատմության թանգարաններ, ծանոթացել քարի ծագումնաբանական, հնագիտական և գեղարվեսական կիրառության առանձնահատկություններին: Ձեռք բերած գիտելիքների հիման վրա մասնակից դպրոցները քարի թեմայի շուրջ պատրաստել են հետազոտական նախագծեր, որոնց ներկայացումը տեղի է ունեցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մայիսի 27-ին: Բոլոր մասնակից դպրոցները համապատասխանաբար ստացել են մասնակցության հավաստագրեր:
Կրթական նախաձեռնության երկրորդ ավարտական փուլը կազմակերպվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին «Երեխաները միավորում են աշխարհը» խորագրի ներքո: 11:00-ից սկսած մասնակից դպրոցականները և այցելուները ներգրավվել են հանրային ինստալացիաի մեջ՝ գունավոր քարերով վերապատկերելով Երկիր մոլորակի ուրվագիծը Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
Տոնական միջոցառումն ամփոփվեց Գաֆէսճեան քանդակների պարտեզում ժամը 19:00-ին հիփ հոփ և բրեյք դանս երաժշտական ոճերի պարային ներկայացումներով:
————————-
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.cmf.am կայքում
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: