Սոցիալական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Վիվասել-ՄՏՍ. շարունակական աջակցություն ապրիլյան պատերազմին առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերած 3 զինծառայողի ընտանիքներին
12/06/2017 19:48
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. շարունակական աջակցություն ապրիլյան պատերազմին առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերած 3 զինծառայողի ընտանիքներին

Երկրին և հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը, տարիներ շարունակ կամավորության գաղափարի շուրջ է համախմբել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներին: Անտարբերությունը մերժելու և պատասխանատվությամբ առաջնորդվելու սկզբունքը հոգեհարազատ է ավելի քան տասը տարի Հայաստանի շուկայում գործող ընկերության աշխատակիցներին: Նրանք ձգտում են լինել այնտեղ, որտեղ կա օգնելու իրական հնարավորություն և աջակցել՝ համակարգված ձևով: Այդ աջակցությունը պարբերաբար դրսևորվում է կոնկրետ աշխատանքով, որի իրականացման որոշումը կայացնում և նյութական միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:

2016թ. ապրիլյան իրադարձություներից հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի Ֆինանսների և հաշվապահության վարչության աշխատակիցները հանդես են եկել օգտակար լինելու հերթական նախաձեռնությամբ: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ այցելությունից հետո, նրանք ստանձնել և յուրաքանչյուր ամիս 100-150-հազարական դրամ աջակցություն են տրամադրել հայրենիքի պաշտպանության ընթացքում առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերած հայորդիներից 3-ի ընտանիքին: 2016թ. մայիսից մինչև օրս նրանց հատկացվել է ավելի քան 3,5 մլն դրամ: Միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 2 ընտանիքի, իսկ 2 զինվորի համար կառուցվել է բաղնիք և սանհանգույց: Այդ ամենի համար կամավորներն իրենց անձնական միջոցներից  հատկացրել են ևս 1,7 մլն դրամ:

«Հպարտ եմ մեր աշխատակիցների նախաձեռնությամբ: Հաճելի է տեսնել, թե ինչպես են նրանք համախմբվում նույն արժեհամակարգի շուրջ: Առաջին տարին չէ, որ կոնկրետ հենց այս վարչությունը կամավորության սկզբունքով ծրագիր է իրականացնում՝ օգտակար լինելով մեր հայրենակիցներին: Դրսևորած մարդասիրությունն և ներդրումն անգնահատելի են»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հաշմանդամ զինվորականներին օգտակար լինելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմը համագործակցել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ հետ և բժշկական քայլակ է տրամադրել «Քայլմեդ» վերականգնողական կենտրոնին: Կամավորության շուրջ համախմբվածներին հաջողվել է շուկայականից զգալի ցածր արժեքով ստանալ վերականգնողական թերապիայի համար կարևոր քայլակը՝ մասնագետներին ձերբազատելով այն վարձակալելու անհրաժեշտությունից: Անհրաժեշտ բոլոր դետալները ձեռք բերելուց հետո, քայլակը հավաքվել է մեր երկրում: Կառուցվածքի շնորհիվ այն հեշտությամբ հարմարեցվում է յուրաքանչյուրին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսների և հաշվապահության վարչությունը տարվա ընթացքում «Քայլմեդ»-ին կտրամադրի ևս երեք քայլակ: Ընդհանուր առմամբ, կամավորության արդյունքում, այս վարչության կողմից ցուցաբերվել է շուրջ 6 մլն դրամի աջակցություն:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69