Սոցիալական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.50+0.50
EUR BUY - 414.00+0.00 EUR SELL - 418.00-2.00
OIL:  BRENT - 89.32+1.36 WTI - 83.81+1.11
COMEX:  GOLD - 2346.70+0.93 SILVER - 27.50+1.40
COMEX:  PLATINUM - 931.00+2.26
LME:  ALUMINIUM - 2563.50-4.01 COPPER - 9865.00+0.36
LME:  NICKEL - 19157.00-2.95 TIN - 32872.00-4.66
LME:  LEAD - 2207.50+1.73 ZINC - 2848.00+0.56
FOREX:  USD/JPY - 156.06+0.39 EUR/GBP - 1.0721+0.15
FOREX:  EUR/USD - 1.0721+0.15 GBP/USD - 1.2499+0.30
STOCKS RUS:  RTSI - 1178.69+0.65
STOCKS US: DOW JONES - 38085.80-0.98 NASDAQ - 15611.76-0.64
STOCKS US: S&P 500 - 5048.42-0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.81 TOPIX - 2686.48+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 17651.15+2.12 SSEC - 3088.64+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8078.86+0.48 CAC40 - 8016.65-0.93
STOCKS EUR:  DAX - 17917.28-0.95
26/04/2024  CBA:  USD - 388.08-0.52 GBP - 485.57-0.41
26/04/2024  CBA:  EURO - 416.29-0.44
26/04/2024  CBA:  GOLD - 28930.56-58.13 SILVER - 341.43+2.60
Beeline. կորպորատիվ անդամակցություն՝  Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
13/06/2017 17:17
Կիսվել

Beeline. կորպորատիվ անդամակցություն՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը երկրորդ անգամ Beeline-ին շնորհում է կորպորատիվ անդամակցություն: Հանդիսավոր արարողության ժամանակ Կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին հանձնեց «Բարերար» մակարդակի կորպորատիվ անդամակցության վկայագիր` 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում մանկական ու երիտասարդական կրթական ծրագրերը հովանավորելու համար: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նաև հատուկ շնորհակալագիր հանձնեց Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությանը փոխարդյունավետ և երկարաժամկետ համագործակցության համար:

2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում Beeline-ի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում կենտրոնում իրականացվել է հինգ մանկապատանեկան և ընտանեկան կրթական ծրագիր, որոնց շրջանակներում կազմակերպվել է ավելի քան 100 կրթական դասընթաց: Ընդհանուր առմամբ, ավելի քան 2300 դպրոցականներ և ընտանիքներ մասնակցել են կրթական ծրագրերին, իսկ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը ներգրավվել են նաև շուրջ 10 000 այցելուներ:

«Բարձր գնահատելով մեր գործընկեր Beeline-ի շարունակական հովանավորությունը և աջակցությունը Կենտրոնի կրթական ծրագրերին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Beeline-ին երկրորդ անգամ շնորհում է կորպորատիվ անդամակցություն: Այս կերպ մենք ոչ միայն հայտնում ենք մեր երախտագիտությունն աջակցության համար, այլև մեր պատրաստակամությունը հետագա փոխշահավետ համագործակցությանը: Կորպորատիվ անդամակցությունը թույլ կտա ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով այցելել Կենտրոնի ցուցահանդեսները և միջոցառումները, նրանց կառաջարկվեն հատուկ հրավերներ և շրջայցեր, որոնք թույլ կտան մեր գործընկերոջ բիզնես-կյանքը հարստացնել արվեստի լիցքերով»,–ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

«Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել իմ և Ընկերության աշխատակիցների անունից կորպորատիվ անդամակցության կարգավիճակին արժանանալու համար: 2011 թ.-ից ի վեր համագործակցում ենք Կենտրոնի հետ և երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ այստեղ պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: Հայաստանում Beeline-ի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների և նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

—————–

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

26/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.08
-0.52
Եվրո (EUR)
416.29
-0.44
Ռուբլի (RUR)
4.22
+0.00
Լարի (GEL)
145.08
+0.48
28930.56
-58.13
Արծաթ
341.43
+2.60