Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. WiFi սարքավորումներ՝ «Արմաթ» լաբորատորիաներին
15/06/2017 17:28
Կիսվել

Beeline. WiFi սարքավորումներ՝ «Արմաթ» լաբորատորիաներին

Beeline-ը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներին կտրամադրի ավելի քան 1000 հատ WiFi սարքավորում: Այս սարքերի շնորհիվ դպրոցականները կկարողանան տարբեր ինժեներական խնդիրներ լուծել եւ ազատ ստեղծագործել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պիտախինը եւ «Արմաթ» կրթական ծրագրի իրականացնող՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Կարեն Վարդանյանը նշում է, որ Beeline-ի կողմից այս նվիրատվությունն էականորեն կաջակցի «Արմաթ»-ի սաների ուսուցման գործընթացին: Երեխաներն այս սարքերը վերաձեւափոխելով կամ մասերն առանձին օգտագործելով՝ էլեկտրոնիկայի տարբեր խնդիրներ կլուծեն, կվերափոխեն ռոբոտները եւ այլն:

Beeline. WiFi սարքավորումներ՝ «Արմաթ» լաբորատորիաներին

«Ժամանակակից տեխնոլոգիաները, կրթությունը և երիտասարդներին աջակցությունը  հանդիսանում են Beeline-ի կորպորատիվ սոցիալական գործունեության երեք հիմնական ուղղությունները: Ես շատ ուրախ եմ, որ այս ծրագիրը ներառում է վերոնշյալ ուղղությունները և վստահ եմ, որ մեր կողմից տրամադրված սարքավորումները կօգնեն «Արմաթ» լաբորատորիաների սաներին զարգացնել պրոֆեսիոնալ հմտությունները և փոխել իրենց կյանքը դեպի էլ ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Արմաթ» լաբորատորիաները գործում են արտաժամյա սկզբունքով եւ անվճար հիմունքներով: Այն դպրոցականները, ում դպրոցներում դեռեւս չկան լաբորատորիաներ կարող են հաճախել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակներ: Նշենք, որ ԻՏՁՄ-ն ծրագրում է ինժեներական մտքի ձեւավորումը սկսել հենց դպրոցահասակ տարիքից եւ ինժեներական կրթության ժամանակակից հնարավորություններ է ստեղծում Հայաստանի բոլոր դպրոցականների համար: «Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող լաբորատորիաներում կրթվող հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկայի համար:

ՀՀ հանրակրթական համակարգում ռոբոտաշինության խմբակների ներդրման ծրագիրը ԻՏՁՄ-ն իրականացնում է 2008 թ-ից: 2014թ-ից լաբորատորիաները վերազինվել են  բարձրակարգ եռաչափ տպիչներով, իսկ 2016-ից այս ինժեներական խմբակ լաբորատորիաներն անվանվել են «Արմաթ»: Դոնոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ Հայաստանում և Արցախում գործող ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն հասել է 200-ի, որտեղ սովորում են ավելի քան 4500 դպրոցականներ:

———————

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98