Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Վիվասել-ՄՏՍ. շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը՝ պատասխանատու մոտեցման դրսևորում
22/09/2017 17:33
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը՝ պատասխանատու մոտեցման դրսևորում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են բնակարանաշինության ծրագիրը: Համայնքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն զուգահեռ, կողմերը կարևոր են համարում նաև շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես պատասխանատու մոտեցման դրսևորում: Կազմակերպությունների կամավորների ավանդական դարձած մասնակցությունը յուրօրինակ ուղերձ  է հասարակությանը:

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում բնակվող Մանուկյանների ընտանիքը նոր կառուցվող հարկի տակ հյուրընկալել է համագործակցող կողմերի ղեկավարներին, աշխատակիցներին և կամավորների թիմին առաջին անգամ միացած ուսանողների: Տարբեր ծրագրերի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեությանը ծանոթացած ուսանողներն այս անգամ բացահայտել են, թե հատկապես ինչ է պատասխանատու ընկերության արժեհամակարգը: Համատեղ ուժերով իրականացվել են տնամերձ հատվածում մայթերի բետոնացման աշխատանքներ:

Մանուկյանները՝ տասնհինգ հոգով, տարիներ շարունակ ապրել են ընտանիքի հոր՝ Հրաչի հայրական տանը: Ավելի ուշ, Հրաչի զինվորական ծառայությամբ պայմանավորված, տեղափոխվել են վարձակալությամբ տրված բնակարան: Ընթացող շինարարությունը ոգևորել է տանտերերին. նրանք հաղթահարված են համարում մինչև այժմ եղած խնդիրները:

«Բազմանդամ ընտանիքում ապրելն իր դժվարություններն ունի. կենցաղային անհարմարությունների և տարածքի փոքրության հետ ավելանում են խնդիրները: Ամուսնուս ծնողները, քույրը՝ իր չորս երեխաներով, եղբոր ընտանիքը, կրտսեր եղբայրը, յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով փորձում էր օգնել կառուցել այս տունը, սակայն ապարդյուն: Առանց ձեր օգնության մենք դժվար թե մոտ ապագայում տուն ունենայինք: Անակնկալ ուրախություն էր մեզ համար: Օտար, բայց այնքան հարազատ այս մարդկանց օգնությունը մեզ մի քանի քայլ մոտեցրեց բնակարանամուտին»,- ասել է ընտանիքի մայրը՝ Աննան:

«Որևէ մեկը դատապարտված չէ ապրելու չքավորության մեջ՝ չիրականացված երազանքներով: Որպես ազգ մենք արժանի ենք հարգանքի և բարեկեցության: Երբ համախմբվենք և գիտակցենք այս ամենը՝ հաջողությունն անպայման կլինի: Այս ծրագրի հաջողություններից մեկը կամավորության դրսևորումն է: Այն մերժում է անտարբերությունը՝ մարդկանց մեջ արթնացնելով սեփական ուժերի նկատմամբ հավատն ու դժվարությունները հաղթահարելու կամքը: Համոզված եմ, որ մեր ապագայի սերունդը գիտակցում է կամավորության առաքելությունը: Այսօր մեզ հետ աշխատելու նրանց պատրաստակամությունը դրա վառ ապացույցն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ամեն անգամ, ընտանիքի հետ ուս-ուսի աշխատելով, մենք ոչ միայն օգնում ենք, որ օր առաջ ավարտվի շինարարությունը, այլև թույլ տալիս ընտանիքին, գյուղացուն զգալ, որ մենակ չէ իր առջև եղած դժվարությունները հաղթահարելու ճանապարհին: Միասնականության գաղափարը համախմբում է մարդկանց և ստիպում օգնության ձեռք մեկնել նրանց, ում նկատմամբ ճակատագիրն այնքան էլ բարի չի գտնվել: Օր ու գիշեր աշխատող, հողից հաց քամող ընտանիքն արժանի է բարեկարգ պայմաններում մեծացնելու իր երեխաներին»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն Արագածոտնի մարզում 21 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծվել: Ծրագիրը, Հայաստանի բոլոր մարզերում շահառու դարձած 150 ընտանիքի երջանկության պատճառ է դարձել և վերականգնել ապագայի նկատմամբ նրանց հույսն ու լավատեսությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է ավելի քան 25 մլն ՀՀ դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար:

—————-

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  600-ից ավելի ընտանիքների:

Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67