Սոցիալական

USD BUY - 401.00+0.00 USD SELL - 403.50+0.00
EUR BUY - 438.00+1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 85.68+0.40 WTI - 81.40+0.49
COMEX:  GOLD - 2151.20-0.38 SILVER - 25.24-0.67
COMEX:  PLATINUM - 933.20-0.98
LME:  ALUMINIUM - 2271.50+0.73 COPPER - 9013.00+1.38
LME:  NICKEL - 18350.00+1.66 TIN - 28550.00+1.24
LME:  LEAD - 2118.00-1.33 ZINC - 2568.00+0.31
FOREX:  USD/JPY - 149.11+0.06 EUR/GBP - 1.0886-0.01
FOREX:  EUR/USD - 1.0886-0.01 GBP/USD - 1.2735-0.03
STOCKS RUS:  RTSI - 1119.66-1.19
STOCKS US: DOW JONES - 38714.77-0.49 NASDAQ - 15973.17-0.96
STOCKS US: S&P 500 - 5117.09-0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 39740.44+2.67 TOPIX - 2721.99+1.92
STOCKS CHINA:  HANG SENG - 16737.12+0.10 SSEC - 3084.93+0.99
STOCKS EUR:  FTSE100 - 7727.42-0.20 CAC40 - 8164.35+0.04
STOCKS EUR:  DAX - 17936.65-0.03
18/03/2024  CBA:  USD - 401.96-0.67 GBP - 511.98-1.33
18/03/2024  CBA:  EURO - 438.10-0.36
18/03/2024  CBA:  GOLD - 27958.94-12.30 SILVER - 325.93+2.70
Beeline. տպագրվում է Օպերային թատրոնի պատմության մասին գիրքը
17/10/2017 14:09
Կիսվել

Beeline. տպագրվում է Օպերային թատրոնի պատմության մասին գիրքը

Beeline–ի աջակցությամբ հանձնվել է տպագրության Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը ներկայացնող ծավալուն աշխատությունը:

Գրքի հեղինակը արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հիմնադիր, Օպերային թատրոնի թանգարանի ղեկավար Սերգեյ Առաքելյանն է: Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող աշխատությունը մատենաշարի 18-րդ հատորն է: Գրքում հանգամանորեն ներկայացված է թատրոնի հիմնադրման նախապատմությունը:

«Բարձր ենք գնահատում Beeline–ի հետ ձևավորված այս համագործակցությունը, որը  մեր թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի լավագույն նվերը կարող է դառնալ: Դեկտեմբերին հոբելյանական 85-րդ հոբելյանական թատերաշրջանի տոնական հանդիսություննների շարքում մենք կկազմակերպենք հատորյակի շնորհանդեսը»,- նշեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Սա միակ ամփոփ գիրքն է, ուր ներկայացվում են Օպերային թատրոնի ստեղծագործական արվեստագետների բոլոր խմբերը՝ դիրիժորներ, ռեժիսորներ, նկարիչներ, կոնցերտմայստերներ, բալետմայստերներ, երգիչներ: Մի խոսքով այն բոլորը, ում մասնակցությամբ մեր թատրոնը դեռ տասնյակ տարիներ առաջ հասել էր միջազգային ճանաչման: Այնուամենայնիվ, կարծում եմ հասել ենք լավ արդյունքի և սերունդներին ժառանգում ենք այն ամբողջ հարստությունը, որով մեր ազգային թատրոնը դեռևս նախկին խորհրդային տարիներին համարվում էր այդ հզոր երկրի 3-րդ օպերային թատրոնը», – նշեց գրքի հեղինակ Սերգեյ Առաքելյանը:

«Beeline-ը մեծ տեղ է տալիս այն ամենին, ինչը օգնում է փոխել մարդկանց կյանքը դեպի լավը։ Եվ մենք քաջ գիտակցում ենք, թե որքան մեծ նշանակություն ունի այդ առումով դասական բարձր արվեստը։ Հայաստանում արվեստի նվիրյալների մասին փաստագրության ստեղծումը կարևոր է նրանց ավանդի գնահատման տեսակետից։ Բացի այդ, նոր սերունդները այս գրքի շնորհիվ կկարողանան ուսումնասիրել Հայաստանում արվեստի զարգացման պատմությունը․ վստահ եմ, այս գիրքը կարող է ոգեշնչել և առաջնորդվել շատ երիտասարդ արվեստագետների»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ գրքի տպագրությամբ զբաղվում է «Լուսակն» հրատարակչությունը։ Գիրքը լույս է տեսնելու 500 տպաքանակով:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

18/03/2024
դրամ
Դոլար (USD)
401.96
-0.67
Եվրո (EUR)
438.10
-0.36
Ռուբլի (RUR)
4.37
-0.01
Լարի (GEL)
148.32
-1.13
27958.94
-12.30
Արծաթ
325.93
+2.70