Սոցիալական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Beeline. Ներկայացվել է Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մասին գիրքը
18/12/2017 17:35
Կիսվել

Beeline. Ներկայացվել է Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մասին գիրքը

Հրատարակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունն ամբողջացնող գիրքը:

Գրքում հանգամանորեն ներկայացված է թատրոնի հիմնադրման նախապատմությունը, հիմնադիրների և արտիստների կենսագրությունները: Աշխատությունն առանձնանում է թատրոնի հարուստ պատմությունը ներկայացնող լուսանկարներով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային դասարանի ուժերով իրականացված դասական երկերի բարձրարվեստ բեմադրություններին (1929-1932 թթ.) և անվանի մտավորականների հորդորներով տարբեր քաղաքներից Երևան ժամանած երգիչների և երաժիշտների խմբին, ինչը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի ստեղծման հիմնաքարը դարձավ:

«Անչափ ուրախ ենք, որ Beeline–ի հետ ձևավորված համագործակցության արդյունքում արդեն մեր ձեռքին է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի պատմությունն ամբողջացնող հատորյակը: Սա մեր թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի լավագույն նվերն է: Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր իրադարձության առթիվ: Մենք պարտավոր ենք հիշել ու փառաբանել Հայաստանում օպերային և բալետային արվեստները տասնամյակներ շարունակ զարգացրած, աշխարհին լավագույնս ներկայացրած բոլոր անձանց, իսկ այս գիրքն էլ ամբողջապես այդ նպատակին պետք է ծառայի»,- նշեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Beeline. Ներկայացվել է Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մասին գիրքը

«Ինչպես գիտեք, Beeline-ը միշտ բարձր է գնահատել պատմությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու նշանակությունը։ Իսկ Օպերայի և բալետի թատրոնի կայացումը Հայաստանի մշակութային պատմության կարևորագույն մասն է։ Այս գիրքը միաժամանակ նշանավոր արվեստագետներին հարգանքի տուրք է և երիտասարդների համար ոգեշնչման և գիտելիքների աղբյուր», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հանդիսավոր միջոցառման մասնակցել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, գրքի հեղինակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը, Հ. Պզարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը և ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը։

Նշենք, որ ծավալուն աշխատությունը տպագրվել է Beeline-ի աջակցությամբ: Գրքի տպագրությունն իրականացվել է «Լուսակն» հրատարակչությունում։ Գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69