Սոցիալական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
18/01/2018 19:19
Կիսվել

Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին և 2018 թ. անելիքներին:

Նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեությունն իրականացվել է 3 հիմնական ուղղությամբ, որից առաջինն իրականացվող բյուջետային ծրագրերի ծախսարդյունավետության բարձրացումն է եղել. ՀՀ 2017 թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 408.9 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 30.1 տոկոս), 91 ծախսային ծրագրի գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 365 մլրդ դրամ: Ծախսարդյունավետության բարձրացումը կազմել է շուրջ 8.5 մլրդ դրամ, որից 1.7 մլրդ դրամն ուղղվել է օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված որոշակի ծրագրերի ֆինանսավորմանը, իսկ շուրջ 6.8 մլրդ դրամը՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցով իրականացվելիք այդ ծախսային ծրագրերի ուղղություններին: Նախարարի խոսքով՝ 2-րդ ուղղությունն իրականացվող ծրագրերի հասցեականության մակարդակի բարձրացումն է, և այս առումով կատարված աշխատանքը ցույց է տալիս, որ բնակչության խոցելի խմբերին, ծայրահեղ աղքատության և աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը շարունակական կատարելագործման կարիք ունեն՝ թե´ մոնիթորինգի ու գնահատման համակարգի միջոցով, թե´ պարամետրերի բարելավման միջոցով: 3-րդ ուղղությունը քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է՝ դրանք առաջին հերթին պայմանավորելով գնահատված կարիքներով: Ա.Ասատրյանը նշել է, որ աշխատանքները շարունակական բնույթ են կրել, ներդրվել են առցանց ծառայություններ, իրականացվել է տեղեկատվության թվայնացում:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը զեկուցել է, որ 2017 թ. արմատապես փոխվել է հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի տրամադրման ընթացակարգը. այժմ անձը պետական հավաստագրերի միջոցով կարող է ձեռք բերել իր անհատական կարիքներին և առանձնահատկություններին համապատասխան հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք: Ֆինանսական տեսանկյունից ներդրվել է որոշակի բոնուսային համակարգ, որպեսզի շահառուն իր կողմից օգտագործվող պարագան ավելի արդյունավետ և խնայողաբար օգտագործի: Բարեփոխումների արդյունքում ակնկալվում է տարեկան ունենալ 25 տոկոս տնտեսում:

Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման և սոցիալական դեպքի վարման գործառնական հենքի ձևավորման գործընթացների վերաբերյալ: Նրա խոսքով՝ վերանայվել է ընտանիքների անապահովության գնահատման կարգը: Քննարկման փուլում է սոցիալական աշխատանքի մասին օրենքի նախագիծը, որը պետք է սահմանի սոցիալական աշխատանքի ինստիտուտի ձևավորման իրավական հիմքերը:

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է հստակ ձևակերպված նպատակ ունենա, և այդ առումով սոցիալական աշխատանքի համակարգի ինստիտուցիոնալացումը պետք է որակական փոփոխություն և կոնկրետ արդյունք ապահովի ոլորտում, այլապես դա ինքնանպատակ գործողություն կարող է դառնալ:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը զեկուցել է, որ հաշվետու տարում կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել առցանց մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը: 2017 թ. հունվարից ներդրվել է 1-ին և 2-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի դիմումի առցանց համակարգը, որը հնարավորություն է տալիս ծնողին, առանց տանից դուրս գալու, առցանց եղանակով դիմել և ստանալ նպաստի գումարը: 2018 թ. հունվարից կներդրվի 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգը: Գործարկվում է աշխատանքային գրքույկների հաշվառումը և առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար էլեկտրոնային լուսապատճենների ստեղծումն ապահովող տեղեկատվական ենթահամակարգը: ՍԱՊԾ պետի խոսքով՝ 2018 թ. ծառայութան կողմից մատուցվող 17 ծառայությունից նախատեսվում է առցանց դարձնել 4-5-ը:

Վարչապետը, կարևորելով առցանց մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակի ընդլայնումը, հանձնարարել է էլ ավելի ակտիվ աշխատել այդ ուղղությամբ և դիտարկել ընթացիկ տարում ոչ թե 4-5, այլ ավելի մեծ թվով ծառայությունների համար էլեկտրոնային հարթակների ստեղծման հնարավորությունները:

Շարունակվել է բնակչության սոցպաշտպանության հաստատությունների՝ մանկատների, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների, որտեղ ծառայություններ են մատուցվում նաև հաշմանդամ երեխաների համար: Համակարգի 6 մանկատանը կազմակերպվել է առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 620 երեխայի խնամքը: Երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ծրագրի շրջանակում Լոռու և Շիրակի մարզերում կենսաբանական ընտանիք է վերադարձել 40 երեխա, կանխարգելվել է 60 երեխայի մուտքը հաստատություններ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է խոցելի խմբերի երեխաների համար համապատասխան պայմանների ստեղծումը և հանձնարարել է այդ ծրագիրն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել:

Մշտադիտարկման և գնահատման միասնական համակարգի ներդրման գործընթացի շրջանակում 2017 թ. իրականացվել է 41 ծրագրի մշտադիտարկում և գնահատում (զբաղվածության կարգավորման պետական 2016թ. ծրագիր, հաշմանդամության հիմնահարցեր, կենսաթոշակային ապահովություն, սոցիալական աջակցություն և այլն): Տեղեկատվություն է ներկայացվել զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքների և զբաղվածության տարածքային կենտրոնների գործունեության վերաբերյալ: Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել բնակչության զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը՝ հանձնարարելով ներկայացնել համապատասխան վերլուծություն:

Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձևակերպել խնդիրները, որին ձգտում են հասնել. «Բիզնեսի մեջ, կառավարման մեջ չափազանց պարզ մի կանոն կա, եթե դու չես կարողանում ձևակերպել՝ ինչի ես ուզում հասնել, դու դրան հասնելու շանս չունես: Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը: Ծանրաձողը, որը վերցնում եք, պետք է մաքսիմալ ծանր լինի»:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6