Սոցիալական

USD BUY - 391.50-0.50 USD SELL - 395.50-0.50
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 429.00-1.00
OIL:  BRENT - 86.30+0.96 WTI - 81.71+0.90
COMEX:  GOLD - 2215.40+0.78 SILVER - 24.80+0.94
COMEX:  PLATINUM - 912.00-0.55
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.36-0.20 EUR/GBP - 1.082-0.06
FOREX:  EUR/USD - 1.082-0.06 GBP/USD - 1.2627+0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.95+1.23
STOCKS US: DOW JONES - 39760.08+1.22 NASDAQ - 16399.52+0.51
STOCKS US: S&P 500 - 5248.49+0.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 40762.73+0.90 TOPIX - 2799.28+0.66
STOCKS CHINA:  HANG SENG - 16392.84-1.36 SSEC - 2993.14-1.26
STOCKS EUR:  FTSE100 - 7931.98+0.01 CAC40 - 8204.81+0.25
STOCKS EUR:  DAX - 18477.09+0.50
27/03/2024  CBA:  USD - 394.71-0.97 GBP - 498.56-2.21
27/03/2024  CBA:  EURO - 427.55-1.96
27/03/2024  CBA:  GOLD - 27662.14-28.54 SILVER - 315.03+1.26
Beeline. ամփոփվեց «Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիրը
25/05/2018 15:06
Կիսվել

Beeline. ամփոփվեց «Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիրը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվեց Կենտրոնի «Արա Հարությունյան. մոնումենտալ երևակայում» ժամանակավոր ցուցադրության շրջանակներում իրականացված «Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիրը:

«Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիր, որն իրականացվել է Beeline-ի աջակցությամբ, նախատեսված էր 7 տարեկանից բարձր դպրոցականների և ընտանիքների համար:

Շուրջ 245 դպրոցականներ մասնակցել են ծրագրին և ծանոթացել խորհրդային ժամանակաշրջանի ամենաականավոր հայ մոնումենտալ քանդակագործներից մեկի՝ Արա Հարությունյանի կյանքին ու գեղարվեստական ժառանգությունը, քննարկել և ուսումնասիրել են քանդակը որպես արվեստի տեսակ, և, վերաերևակայելով քանդակագործի ընտրված ստեղծագործությունը, ստեղծել իրենց նոր պատումները դրանց շուրջ:

«Beeline-ը շատ է կարևորում կիրթ և բազմակողմանի զարգացած երիտասարդության դաստիարակությունը Հայաստանում, քանի որ հենց նրանք են ստեղծելու մեր երկրի լավ ապագան։ Վստահ եմ, որ Գաֆէսճեան կենտրոնի ընտանեկան կրթական ծրագրերը մեծապես նպաստում են դրան՝ թույլ տալով մեր երեխաներին մոտիկից ծանոթանալ արվեստի հետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիրը մասնակիցներին հնարավորություն տվեց Արա Հարությունյանի հաստոցային և մոնումենտալ քանդակների օրինակով ծանոթանալու քանդակին որպես արվեստի տեսակ, ինչպես նաև ժամանակակից մոտեցումների՝ ինտերակտիվ «քանդակաորսի», քննարկման և ստեղծագործական հատվածի շնորհիվ զարգացնելու իրենց քննադատական միտքն ու տեսողական ունակությունները»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

———–

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

27/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.71
-0.97
Եվրո (EUR)
427.55
-1.96
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.05
-0.51
27662.14
-28.54
Արծաթ
315.03
+1.26