Սոցիալական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
Վիվասել-ՄՏՍ. քարաշեն տուն՝ երեսնամյա սպասումից հետո
17/07/2018 11:49
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. քարաշեն տուն՝ երեսնամյա սպասումից հետո

Գյումրիում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքի արդեն երրորդ սերունդն է հասակ առնում ժամանակավոր կացարանում՝ ինքնաշեն փայտե տնակում: Ավերիչ երկրաշարժից հետո, ընտանիքի հայրը՝ Մարտինը, փողոցում հայտնված փայտյա իրերից, իր ձեռքերով տնակ է կառուցել՝ բազմանդամ ընտանիքին դրսում չթողնելու համար: Նրա հավատն ու նորի նկատմամբ սպասումը երբեք չեն լքել իրեն: Ավելին, փորձել է տնակի հարևանությամբ քարե տուն կառուցել՝ ժամանակավոր կացարանն ամուր տանիքով փոխարինելու համար: Սոցիալական բեռը, սակայն, երեք տասնամյակով երկարացրել է երազանքի իրականացման ճանապարհը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Հովհաննիսյանների նոր՝ 4 սենյականոց տան կառուցման ավարտին հաշված օրեր են մնացել. գործընկեր կառույցների կամավորները համախմբվել են՝ երկար սպասված տան շինարարությունն օր առաջ ավարտին հասցնելու համար:

«Չորս տարի առաջ փորձեցինք քարը քարին դնել, բայց չկարողացանք կիսակառույցը տուն դարձնել: Անգամ ինքնաշեն դոմիկին փորձեցինք տան տեսք տալ, սակայն, միևնույն է, այն դոմիկ մնաց՝ առանց տարրական պայմանների. նեղվածք՝ ինը հոգուց բաղկացած ընտանիքի համար: Այսօր ամեն ինչ այլ է. վերջին շտրիխներն են մնացել, որ տեղափոխվենք նոր տուն, և ես երախտապարտ եմ ձեզ՝ օգնության համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մարտինը:

«Դժվարություններ հաղթահարելն ավելի բարդ է, քան դրա անհրաժեշտության մասին խոսելը: Կարծում եմ, որ նորություն չեմ ասում և շատերը գիտեն այդ ամենի մասին: Սակայն, երբ անհրաժեշտ է լինում անցնել փորձությունների միջով, իրավիճակը բացահայտում է, թե ով ինչպես է արձագանքում խնդիրներին: Շատ կարևոր է՝ խնդիրների լուծման ճանապարհն անցնել արժանապատիվ և չկորցնել կամքն ու վճռականությունը: Հավանաբար սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս ընտանիքին դա հաջողվել է: Տրտնջալու և հարմարվելու փոխարեն, նրանք ընտրել են ստեղծելու, ձգտելու ճանապարհը: Մենք՝ կամավորներս, ուրախությամբ միացել ենք ընտանիքին, օր առաջ նրանց երազանքն իրականություն դարձնելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ աշխատում ենք Հայաստանի ամբողջ տարածքում: Շիրակի մարզում յոթ տուն ենք կառուցել, որից մեկը սա է՝ Գյումրիում: Զարմանալի է, թե երկրաշարժից հետո, 30 տարի տնակում ապրելով, ընտանիքը հոգու ինչ տոկունություն է ունեցել: Դրա պարգևատրումն այս արդյունքն է. ուրախ ենք արձանագրել, որ հերթական ընտանիքը վերջապես, բարեկարգ տուն կունենա»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը: 

Գործընկեր կազմակերպությունների կամավորներն օգնել են կատարել մայթերի բետոնապատման աշխատանքներ: Մեկ-երկու ամսից Հովհաննիսյանները կտեղափոխվեն նոր տուն:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը¦ բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  650 ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26