Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հայաստանցիների 81 %-ը բարենպաստ է գնահատում նախագահի աշխատակազմի աշխատանքը. հարցում
09/07/2019 14:35
Կիսվել

Հայաստանցիների 81 %-ը բարենպաստ է գնահատում նախագահի աշխատակազմի աշխատանքը. հարցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման մասնակիցների 81 տոկոսը բարենպաստ է գնահատում Հայաստանի նախագահի աշխատակազմի աշխատանքը: Հարցվածների 13 տոկոսն էլ գնահատում է անբարենպաստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հարցման արդյունքների համաձայն, բանակի աշխատանքը բարենպաստ է գնահատել 80 տոկոսը, անբարենպաստ՝ 15-ը: ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը բարենպաստ է համարում 72 տոկոսը, անբարենպաստ՝ 24 տոկոսը:

Հարցվածների 71 տոկոսը դրական է համարել Հայ առաքելական եկեղեցու աշխատանքը, անբարենպաստ՝ 23 տոկոսը: Բարձր է նաև Ազգային ժողովի աշխատանքի գնահատականը: Հարցվածների 62 տոկոսը ԱԺ-ի աշխատանքը բարենպաստ է համարում: Դժգոհողների թիվը կազմում է 34 տոկոս: Հիսուն տոկոսից ավելի ստացել են կառավարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ամենաբացասականը գնահատվել է դատարանների աշխատանքը, հարցվածների 57 տոկոսը դժգոհել է, միայն 36-ն է նշել բարենպաստ: Բացասական գնահատականի բարձր տոկոս ունի դատախազությունը: Հարցվածների 50 տոկոսը անբարենպաստ է գնահատել, 42 տոկոսը՝ բարենպաստ: Տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետներին, քաղաքական կուսակցություններին տրված  դրական կամ բացասական գնահատականներն էլ գրեթե նույն մակարդակի վրա են՝ տատանվելով 43-48 տոկոսի սահմաններում:

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2․5 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01