Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՎիվաՍել-ՄՏՍ. Լուսավորվել է սահմանապահ Բարեկամավան գյուղը
02/08/2019 15:36
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Լուսավորվել է սահմանապահ Բարեկամավան գյուղը

Տավուշի մարզի Բարեկամավան գյուղն իր դիրքով ապահովագրված չէ հակառակորդի անկանխատեսելի թիրախավորումից: Այն գտնվում է սահմանային գոտուց մոտ 700-800մ հեռավորության վրա: Գյուղի 18 կմ երկարությամբ ճակատային հատվածն անմիջապես առնչվում է հակառակորդի դիրքերի հետ։ Բնակչության թիվը տարիների ընթացքում նվազել է, մարդիկ հեռացել են՝ ապահով ու ավելի լավ կյանք փնտրելու համար: Գյուղացիների հիշողության մեջ դեռևս պահպանվում են հակառակորդի՝ տարբեր տարիների իրականացրած դիվերսիոն գործողությունները: Գյուղի դպրոցն ունի ընդամենը 16 աշակերտ:

Չնայած առկա դժվարություններին՝ բնակավայրում հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Հողի մշակն այստեղ միշտ զգոն է: Պատճառը բնակավայրի խոցելի դիրքն է, որն առավել ակնհայտ է դառնում երեկոյան ժամերին:

Բարեկամավանն իր տեղադիրքով ամենախոցելիներից մեկն է համարվում, սակայն գյուղը տարիներ շարունակ զրկված է եղել լուսավորման համակարգից: Խնդիրը հայտնվել է գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը կարևորող գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, խնդիրը գրեթե կարգավորվել է: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում Բարեկամավանում ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք:

Տեղակայվել է շուրջ 44 LED լուսարձակ:  Լուսավորվել է  մոտ 1650 մ երկարությամբ տարածություն՝ գյուղի գրեթե բոլոր հիմնական փողոցները: Համայնքների զարգացումը կարևորագույն առաջնահերթություն է գործընկեր կառույցների համար, իսկ բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումը զգալի կրճատում է էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը և համայնքի բնակիչները:

«Ամեն անգամ, երբ մեզ հաջողվում է որևէ սահմանապահ գյուղի ինչ-որ հարցում օգտակար լինել, ուզում եմ հավատալ, որ մարդիկ չեն կոտրվի, իրենց ավելի ամուր կզգան ու կշարունակեն ապրել տեղում: Լուսավորված փողոցը տեխնիկական խնդրի լուծում չէ: Այն ավելին է, քան կարելի է մտածել: Այս ծրագիրը լուծում է մի քանի խնդիր. ամենակարևորը՝ անվտանգության, ապա՝ սոցիալական, բնապահպանական, հոգեբանական… Պակաս կարևոր չէ նաև մայրաքաղաքի զարգացման տեմպերը գոնե մասամբ այս գյուղերում ապահովելը: Իրականում դա բավական բարդ է, բայց՝ անհրաժեշտ: Տարիների մեր նպատակը հենց դա է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12