Սոցիալական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Վիվասել-ՄՏՍ. Տարիների կիսակառույցը վերջապես տուն կդառնա՝ բնակարանաշինության ծրագրի շնորհիվ
30/08/2019 12:03
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Տարիների կիսակառույցը վերջապես տուն կդառնա՝ բնակարանաշինության ծրագրի շնորհիվ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը շարունակում են համատեղ իրագործել բնակարանաշինության ծրագիրը՝ միաժամանակ կարևորելով կամավորական աշխատանքներին մասնակցությունը։ Այս անգամ գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Մայակովսկի համայքում բնակվող Մուրադյանների ընտանիքին։

Ավելի քան տասը տարի ընտանիքը ստիպված է եղել տնից տուն տեղափոխվել։ Տարիներ շարունակ ապրելով վարձակալած տանը, սեփականն ունենալու հույսը չէր մարել։ 13 տարի առաջ Մուրադյանները սկսել էին իրենց տան շինարարությունը, սակայն կարողացել էին կառուցել միայն պատերը։ Ֆինանսական խնդիրների պատճառով՝ տուն ունենալու երազանքը հայտնվել էր հետին պլանում, իսկ շինարարական աշխատանքները մնացել էին անավարտ։ Տարիների սպասումից հետո, մինչև տարեվերջ, ընտանիքը կունենա հարմարավետ և արժանապատիվ տուն։

«Ես դեռ պատանի էի, երբ սկսեցինք տան շինարարությունը։ Այժմ ինքս էլ որդի ունեմ՝ 2 տարեկան։ Ցանկությունս միայն այն է, որ երեխաս մեծանա ավելի լավ պայմաններում՝ սեփական տանը»,- ասել է Պետրոսը։

Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել 43 ընտանիք։

«Մուրադյանները վերջապես կունենան իրենց երկար փափագած սեփական օջախը հայրենի հողի վրա, կազատվեն վարձով ապրելու՝ տարիների ֆինանսական ու հոգեբանական ծանրագույն բեռից: Ընտանիքի համար ու հատկապես՝ երեխայի համար, չափազանց կարևոր է ապահով անկյուն ունենալու զգացողությունը:  Մշտական կարիքը, անընդհատ տեղափոխությունները խանգարում են, որ երեխան ինքնաբավ և ուժեղ դառնա: Մենք պետք է օգնենք այս երեխային, այս ընտանիքին՝ մայր հողի վրա ամուր կանգնելու հարցում: Աջակցությունը չի սահմանափակվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ծրագրին ուղղված ֆինանսական միջոցների հատկացումով: Մենք այստեղ ենք որպես կամավորներ, որպեսզի մեր անձնական ջանքերով օգնենք մեր հայրենակից Մուրադյաններին՝ իրենց երազանքը իրականացնելու հարցում: Երեխայի՝ ուրախությունից փայլող աչքերը տեսնելը մեծ պարգև է»,  – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Սեփական, արժանավայել պայաններով ապահովված տունը պետք է ոչ թե հեռավոր երազանք լինի ընտանիքի համար, այլ ամենօրյա իրականություն։ Արդեն բազում տարիներ, մենք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ օգնություն ենք ցուցաբերում ընտանիքներին, որոնք զրկված են եղել տուն ունենալու բերկրանքից։ Ուրախ եմ ասել՝ մինչև տարեվերջ Մուրադյանները կավարտեն շինարարական աշխատանքները և կունենան իրենց հարմարավետ տունը, իսկ սեփական տունը մարդկանց կապում է հայրենինքի հետ՝ արթնացնելով ապագայի հանդեպ լավատեսությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ միայն Կոտայքի մարզում կառուցվել և վերանորոգվել է 13 տուն։

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-նիր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 800 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29