Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վիվասել-ՄՏՍ. Վարդահովիտում վայրի ծառատեսակներ են տնկվել
31/10/2019 20:22
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Վարդահովիտում վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով, Հայաստանի տարբեր մարզերում, բնապահպանական կարևոր և լուրջ գործընթաց է ծավալվում ավելի քան 15 տարի: Գործընկերներն այս անգամ ծառատունկ են իրականացրել Վայոց  ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում՝ տեղի երբեմնի անտառապատ տարածքները վերականգնելու համար: Տնկիների հետագա խնամքն առավել հուսալի դարձնելու նպատակով էլ՝ տեղադրել են մարդկանց և կենդանիների համար անվտանգ, շարժական «էլեկտրական հովիվներ»:

Ծառատունկն իրականացվել  է FPWC-ի՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում. փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակում։ Մինչև տարեվերջ ավելի քան 15 000 ծառ կտնկվի Արարատի և Վայոց ձորի մարզերում:

Տնկվող վայրի ծառատեսակները՝ տանձենին, նշենին և փշատենին, աճեցված են Հայաստանի համար բոլորովին նոր, փորձարարական տեխնոլոգիայով: Դա թույլ է տալիս անտառից հավաքված սերմերից ստանալ առողջ տնկիներ։ Ծառատունկն իրականացվել է կոնկրետ սկզբունքով. ընտրվել են տվյալ շրջանի բնակլիմայական պայմաններին հատուկ և պտղատու ծառեր: Այդպիսով,  փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաև մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի լուծմանը և անտառային տարածքներում բավարար սնունդ ապահովել կենդանական աշխարհի համար:

«Հստակ չեմ հիշում, թե արդեն որերորդ ծառն եմ տնկում, բայց կարող եմ ասել, որ կյանքը պահանջում է նվիրում: Եթե մենք ցանկանում ենք ապրել առողջ, գեղեցիկ, մաքուր և անվտանգ միջավայրում, ապա պետք է լինենք ոչ թե միայն սպառող, այլև ներդրում կատարող: Խոսքը միայն ֆինանսական ներդրման մասին չէ: Հոգատարությունն ու խնամքը, աշխատասիրությունն ու հետևողականությունը ևս կարևոր են: Իսկ երբ այդ արժեքների շուրջ լինում է նաև համախմբում՝ արդյունքն ավելի շոշափելի է լինում: Ուրախ եմ արձանագրել, որ մեր թիմերն ու աշխատակիցները վաղուց առաջնորդվում են այդ սկզբունքով՝ դրական օրինակ հանդիսանալով երիտասարդության համար: Ամեն ծառ նոր կյանքի խորհրդանիշ ու առողջ միջավայրի երաշխիք է: Հոգ տարեք միջավայրի մասին. դա շատ կարևոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Իրականացվող ծրագրի շրջանակում, հիմնվել է նորարարական տնկարան: Այստեղ տնկիներն աճեցվում են սերմերից և ամբողջ տարի հետևողական աշխատանք է տարվում  աճեցման գործընթացի խիստ ու հստակ պահանջները պահպանելու համար: Արդյունքում՝ հնարավոր է լինում ստանալ կենսունակ, առողջ և տվյալ բնակավայրի կլիմայական պայմաններին դիմակայելու ունակ տնկիներ։ Այս տեխնոլոգիան գնահատվել և հաջողված է  համարվել ԱՄՆ անտառային ծառայության և Օրեգոնի անտառագիտության և անտառատնտեսության համալսարանի դեկան Էնթոնի Դեվիսի կողմից։ FPWC-ն նրա հետ արդեն իսկ ձեռք է բերել կարևոր համաձայնություն.  2020 թվականից սկսել աճեցման տեսանկյունից բարդ՝ կարմիրգրքային  ծառատեսակների աճեցման տեխնոլոգիայի մշակման ու իրականացման ծրագիր։

———–

Կենսաբազմազանության պահպանման և կայուն ապրուստի միջոցների ստեղծման նպատակով FPWC-ն հետամուտ է վերականգնելու Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի տարածքում գտնվող խիստ նոսրացած կամ վերացած անտառների մի քանի հատվածներ: Անտառավերականգնումը կարևոր է անտառի կողմից մատուցվող էկոհամակարգային ծառայությունների տեսանկյունից, սակայն դա նաև լուրջ մարտահրավեր է` հաշվի առնելով չոր եւ կիսաանապատային կլիմայական գոտու ոչ բարենպաստ պայմանները:

Իրականացվող միջամտությունը նպատակաուղղված է ծառերի անհրաժեշտ տեսակների վերականգնման բարձրացմանը՝ ստեղծելով վայրի բնության, միգրացիոն երթուղիների եւ կենդանական աշխարհի համար սննդի աղբյուր: Տարածքները կանխարգելելու են հողային շերտը հետագա կորուստից եւ սպառումից, ծառայեն ջրի պահպանմանը եւ այլն:

«Խճանկարային» վերականգնման փորձով առաջնորդվելով՝ մոտեցումը նպատակ ունի ստեղծել հողային զանգվածի բազմակի օգտագործման լանդշաֆտ: Սա մի դինամիկ, էկոլոգիապես առողջ բնական ռեսուրսների կառավարման համակարգ է, որը վայրի պտղատու ծառերի եւ գյուղատնտեսական լանդշաֆտի ինտեգրման միջոցով դիվերսիֆիկացնում եւ հովանավորում է հողօգտագործողների համար բոլոր մակարդակներում ավելացող սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական օգուտները:

Տարիների փորձը թույլ է տվել FPWC-ին գրանցել կենսունակության բացառիկ ցուցանիշ՝ մինչև 90%:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02