Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ. Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը
09/12/2019 16:31
Կիսվել

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ. Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության աջակցությամբ Newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը:

2009-ին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի դժվարությունների մասին։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես եկան հաջողությունն ու փառքը: «Մեղմ շշուկով» գիրքը կյանքի դասերի և ճակատագրի հեգնանքի մասին է:

«Հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ Շառլ Ազնավուրը անգնահատելի ներդրում ունի ինչպես հայ-ֆրանսիական հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի տարբեր ոլորտներում: Ազնավուրի օգնությունը հնարավոր չէ թերագնահատել հատկապես 1988-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի օրերին: Ամունդի-ԱԿԲԱ-ն հայ-ֆրանսիական մշակույթի կրող է և մենք չէինք կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից: Մենք մեծ ուրախությամբ և ոգևորությամբ որոշեցինք աջակցել այս գրքի հրատարակմանը: «Մեղմ շշուկով» գիրքը հայալեզու ընթերցողին հնարավորություն կտա նորովի ծանոթանալ Շառլ Ազնավուրի կյանքի առանձին դրվագներին»,-իր խոսքում նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանը:

«Newmag-ը պատրաստվում է մինչև 2024 թվականը՝ Ազնավուրի 100-ամյակ,  հայերեն թարգմանել Ազնավուրի բոլոր գրքերը: Ազնավուրը մեր կողքին էր մեզ համար ամենացավոտ պահին (Սպիտակի երկրաշարժ), նա մեր կողքին էր, երբ մենք ամենից շատ էինք զգում նրա կարիքը: Նա հայտնվեց, երբ ոչ ոք չէր սպասում, օգնեց, երբ ոչ ոք չէր խնդրում և մնաց, երբ շատերը հեռացան: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ամունդի-ԱԿԲԱ ընկերությանը՝ այս գիրքը իրականություն դարձնելու համար։ Այդ ճանապարհին համատեղ և հաճելի աշխատանքի համար։ Հավատացեք, որ սա ուղղակի հովանավորություն չէ։ Սա Ազնավուրյան ժառանգությունը հավերժացնելու համատեղ գործ է»,- նշել է Newmag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Խորհրդանշական օրը՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, մեծ շանսոնիեի որդին՝ Նիկոլ Ազնավուրը և նրա կինը։

Իր խոսքում դեսպան Լաքոթը շնորհակալություն հայտնեց Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությանը. «Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընկերությանը հայ-ֆրանսիական բարեկամությունը կամրջող այս նախանձեռնությանն աջակցելու համար»։

«Մեղմ շշուկով» գիրքը հայ ընթերցողը կարող է ձեռք բերել բոլոր գրախանութներից:

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը հիմնել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37