Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վիվասել-ՄՏՍ. Կիսաքանդ, հողե շինությունից՝ նոր կառուցված տուն
16/12/2019 11:31
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Կիսաքանդ, հողե շինությունից՝ նոր կառուցված տուն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերը։ Արդյունավետ գործընկերության շնորհիվ, այս անգամ բնակարանամուտ են նշել Տավուշի մարզի Դովեղ գյուղում բնակվող Կիրակոսյանները: Այս ընտանիքն ստիպված է եղել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ։ Հայրական տան` անբավարար տարածքի պատճառով, Կորյունն ամուսնությունից հետո իր ընտանիքով ապրել է նկուղային, կիսաքանդ, որոշակի հատվածով հողի մեջ գտնվող շինության մեջ։ Ութ տարվա դժվար կենցաղից հետո, խոնավ և մութ պատերից ազատվելու հույսով՝ Կորյունը գնել է կիսակառույց, սակայն շինարարությունն ավարտել այդպես էլ չի կարողացել։

Ընթացիկ տարվա գարնանը, Կիրակոսյանների ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող՝ բնակարանաշինության ծրագրում: Մի քանի ամիս տևած շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, ընտանիքը հյուրընկալել է գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին և թիմերին՝ միասին նշելու բնակարանամուտի ուրախությունը։

«Երբ գնեցի կիսակառույցը՝ միայն պատեր էին։ Այնքան աշխատանք կար անելու, բայց այնքան քիչ հնարավորություն։ Կարողացա միայն տանիքը կառուցել ու կանգ առա: Ձեր աջակցության շնորհիվ, վերջապես մեր երազանքն իրականացավ։ Մենք արդեն սեփական տուն ունենք: Ապրելու համար արժանավայել պայմաններ  և  լավ ապագայի հավատ», – ասել է ընտանիքի հայրը՝ Կորյունը։

«Կյանքում երբեմն ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, որոնք փակուղային են թվում և միշտ չէ, որ հեշտ են հաղթահարվում: Երբ մարդն ամբողջությամբ տրվում է այդ վիճակին՝ կորցնում է լուծում գտնելու ցանկությունն ու ճանապարհը: Դա էլ տանում է հուսահատության. մինչդեռ  պետք է միշտ հիշել, որ երբ ամպերը ցրվեն՝ արև է լինելու: Մենք շատ ենք առնչվել երկար տարիներ կոտրված հոգեբանությամբ ապրած ընտանիքների հետ: Ձգտել ենք այս ծրագրի միջոցով նրանց վերադարձնել ինքնավստահությունն ու արժանապատիվ կերպով խնդիրը հաղթահարելու կամքը: Կարող եմ վստահաբար ասել, որ դա մեզ հաջողվել է», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Սահմանապահ համայնքներում այս ծրագրով լուծվում է միանգամից մի քանի խնդիր. հարմարավետ պայմաններով ապահովվելով՝ ընտանիքները մնում և արարում են հայրենի հողում, պահում են սահմանը, շենացնում ու զարգացնում համայնքը։ Այս ընտանիքի դժվարություններն արդեն անցյալում են։ Այժմ պետք է միայն առաջ շարժվել»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տարիների համագործակցության արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Տավուշի մարզում կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 50 տուն:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-նիր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 800 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2