Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Կարաս. ավելի քան 10․000 զինծառայողի կմատուցվի տոնական խորոված
21/12/2019 16:40
Կիսվել

Կարաս. ավելի քան 10․000 զինծառայողի կմատուցվի տոնական խորոված

Կարաս ազգային սննդի ցանցն այս Ամանորին կրկին որոշել է հրաժարվել տոնական բոլոր ձևավորումներից ու միջոցառումներից և միջոցներն ուղղել «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի իրականացմանը:

«Այս տարի մենք որոշեցինք կանգնել Արցախի ռազմաճակատի զինվորների կողքին, և մեր ընկերությունը հրաժարվում է բոլոր տեսակի ամանորյա զարդարանքներից, զեղչերից, ակցիաներից, միջոցառումներից, և խնայված միջոցները, բազմապատկելով մի քանի անգամ, ուղղում ենք Արցախի սահմանի զինվորներին»,- իր խոսքում նշեց Կարաս ազգային աննդի ցանցի համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանը:

Մարաթոնին այս տարի միացել են նաև «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը, «Բեկոն Պրոդուկտ» մսամթերքի գործարանը, «Կոկա-Կոլա» ընկերությունը և «Օջախ» ռեստորանային համալիրը։ Հավաքված միջոցներով սահմանապահ դիրքեր կառաքվեն տոնական խոզի բուդ, ըմպելիքներ, քաղցրավենիք և այլ համեղ անակնկալներ, իսկ ավելի քան 10․000 զինծառայողի կմատուցվի տոնական խորոված:

 «Բեկոն ընկերության մեծ ընտանիքը, կարևորելով բանակի ու հայ զինվորի դերը մեր կյանքում, նույնպես միանում է «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնին: Մարաթոնը ևս մեկ մեծ հնարավորություն է աջակցելու և զինվորի կողքին կանգնած լինելու համար: Շնորհավորում եմ զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը և մաղթում եմ սահմանին խաղաղություն, իսկ նրանց՝ անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ»,- իր խոսքում նշեց «Բեկոն Պրոդուկտ» ընկերության մարքեթինգի մասնագետ Հայկ Վարձելյանը:

Կարաս ազգային սննդի ցանցը պարբերաբար հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, որոնք ոչ միայն ուղղած են բանակի աջակցմանը, այլև մշտապես փորձում են ամուր պահել ազգ- բանակ կապը:

 «Մեր ընկերության համար շատ կարևոր է մեր երկրի ամուր սահմանը, քանի որ մեր պետությունը սկսվում է հենց սահմանից: Ինչպես նաև կոչ եմ անում մեր երկրի բոլոր ընկերություններին նման նախաձեռնություններով հանդես գալ: Ինչպես նաև կոչ եմ անում մեր երկրի բոլոր ընկերություններին նմանատիպ  նախաձեռնություններով հանդես գալ և լինել մեր բանակի կողքին»,- հավելեց Կարաս ազգային սննդի ցանցի համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանը:

Հավելենք նաև, որ «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի շրջանակներում դեկտեմբերի 26-ին Արցախում տեղի կունենա նաև բարեգործական համերգային ծրագիր, իսկ դեկտեմբերի 29-ին և 30–ին տոնական ողջ տեսականին կտեղափոխվի Արցախ՝ Մարտակերտի շրջան, և կփոխանցվի սահմանապահ դիրքեր:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85