Սոցիալական

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2639.00-0.28 COPPER - 9074.50-0.09
LME:  NICKEL - 15974.00-0.83 TIN - 29165.00+0.45
LME:  LEAD - 2098.50+0.58 ZINC - 3118.50+0.63
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Վիվա-ՄՏՍ. Տարիների գործընկերները մարզերում դարձյալ տուն կկառուցեն
11/05/2020 13:18
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Տարիների գործընկերները մարզերում դարձյալ տուն կկառուցեն

Համավարակով պայմանավորված` Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը» փոքր-ինչ փոխել են աշխատելու մեթոդները. քննարկումներն ընթանում են հեռավար, ընտանիքներին այցելությունն էլ իրականացվում է որոշակի  սահմանափակումներով։ Տարիների գործընկերները, սակայն, պահպանել են  աջակցության թիրախն ու նպատակը։ Ուշադրության կենտրոնում են Հայաստանի բոլոր մարզերը։ Տուն կառուցելու, ընտանիքներին վագոն-տնակներից և անբարենպաստ պայմաններից ազատելու՝ գործընկերների վճռականությունը հաստատուն է։ Ազդարարվել է 2020 թվականի բնակարանաշինության ծրագրի մեկնարկի մասին։

«Դիմում եմ բնակարանաշինության՝ այս տարվա ծրագրում ընդգրկված բոլոր ընտանիքներին։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ ձգտել ենք պահպանել սոցիալական ուղղվածության նախագծերը։ Մենք դեռ չենք վերադարձել կյանքի բնական ռիթմին, բայց դա չի խանգարում, որպեսզի իրականացնենք այն, ինչ նախատեսել ենք։ Հիմա դուք գիտակցում եք, որ միասին շինարարական աշխատանքներ իրականացնելը դեռևս հնարավոր չէ, սակայն ուզում եմ, որ չհուսահատվեք և հավատաք, որ այդպիսի հնարավորություն լինելու է։ Մենք ձեր կողքին ենք, և տուն ունենալու՝ տարիների ձեր երազանքն իրականություն է դառնալու։ Դա բոլորիս՝ ձեր, «Հայաստանի Ֆուլեր տնաշիանական կենտրոնի» և մեր ընկերության ձգտումն է։ Առողջ եղեք, ամուր և հավատով նայեք ապագային»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Արարատի մարզի Մխչյան գյուղի մի հատվածում արդեն տան հիմքեր են փորվել։ Մինչև տարեվերջ, տարածքում քարե տուն կկառուցվի։ Նոր բացված հողաշերտի կողքին, տեղադրված է 18 քմ մակերեսը չգերազանցող երկաթյա վագոն-տնակ։ Այն ավելի քան 10 տարի որպես տուն է ծառայում Ասյա Գուլինյանի և նրա որդու ընտանիքի համար։ Վագոն-տնակի անմխիթար վիճակը երևում է անգամ հեռվից։ Իսկ ներսում ավելի տխուր է… Ընտանիքի համար քայքայված երկաթյա կացարանն անտանելի է դարձել հատկապես հիմա, երբ ստիպված են մնալ տանը։ Քարե տուն ունենալու մտքից  ուրախություն ապրող Ասյան անհամբեր սպասում է երազանքի իրականացմանը։ Դա կարևոր է հատկապես թոռնուհու առողջ մանկության համար։ Փոքրիկի  լույս աշխարհ գալուն հաշված օրեր են մնացել։

«Վերջապես մեր տան վրա լույս բացվեց։ Մենք շատ ծանր օրեր ենք ապրել վագոնում։ Երազել ու ձգտել ենք տուն ունենալ, սակայն դա մեզ չի հաջողվել։ Ուրախ եմ, որ վերջապես կազատվենք դաժան պայմաններից։ Տան փոքրիկն էլ կմեծանա առողջ ու նորմալ պատերի մեջ»,-ասել է Ասյա Գուլինյանը։

«Համաճարակի հետ կապված, հանրապետությունում տիրող իրավիճակն իհարկե անդրադարձել է շինարարական աշխատանքների տեմպի վրա, սակայն դրանք չեն դադարել: Քանի որ մեր ընտանիքներն իրենք են տան կառուցապատողը, նույնիսկ այս օրերին, նրանք աշխատել են, հիմքեր են փորել, քարը քարին են դրել՝  լավատեսությամբ ու դժվարությունները հաղթահարելու կամքով լի: Այս տարի, Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ևս 37 ընտանիքի համար կլուծվի բնակարանի խնդիրը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի համար Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է 91 մլն դրամ։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեքwww.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է ավելի քան 800 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88