Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՀԻՄՆԱԴՐԱՄ Է ԳՐԱՆՑՎԱԾ
24/06/2009 17:31
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՀԻՄՆԱԴՐԱՄ Է ԳՐԱՆՑՎԱԾ

ՀՀ վարչապետի բնակարանի հասցեում գրանցված է հիմնադրամ: Այսօր Երեւանի պետական համալսարանում հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ վարչապետն անձամբ` տեղեկացնելով, որ իր բնակարանում այժմ գրանցված է «Լույս» բարեգործական հիմնադրամը, որը շուտով կունենա սեփական հասցե:

Տ. Սարգսյանի եւ հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանի տեղեկացմամբ` այս սեպտեմբերին միջազգային մի շարք հայտնի համասլարաններ ընդունված հայ երիտասարդները` անկախ նրանց գրանցման վայրից, կստանան կրթաթոշակի տեսքով աջակցություն ընդհանուր առմամբ շուրջ 400 մլն դրամի շրջանակներում:

Ժ. Կարաասլանյանի խոսքով` հիմնադրամը գործունեություն է ծավալում շուրջ 4 ամիս ի վեր, արդեն ստացվել են մեծաքանակ դիմումներ: «Լույս»-ը, որի անդամ է նաեւ վարչապետը, ստեղծվել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո եւ զբաղվում է մշակութային, գիտական եւ կրթական խնդիրներով: Սա մասնավոր նախաձեռնություն է, իր գործառույթներում օգտագործելու է միայն մասնավոր հատվածից հավաքագրված բարեգործական միջոցները եւ ուղղում բարեգործական հիմունքների վրա իր նպատակային ծրագրերի իրականացմանը: Օժանդակություն ստացող ուսանողները կընտրվեն հուլիսի կեսին` 2009-ի աշնանային ընդունելության շրջանի համար: Դիմորդը պետք է արդեն ընդունված լինի միջազգային որեւէ հայտնի համալսարան: Ուսանողներին հատկացվող դրամական միջոցները կլինեն տարբեր` ըստ համալսարանների: Ծրագրի վերաբերյալ մանրամասների ծանոթանալ կամ դիմում ներկայացնել կարելի է հիմնադրամի պաշտոնական վեբ կայքի միջոցով` www.luys.am:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08