Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՕԳՆՈՒՄ Է ԻՐԱՔԻՑ ՆԵՐԳԱՂԹԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
04/07/2009 15:46
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՕԳՆՈՒՄ Է ԻՐԱՔԻՑ ՆԵՐԳԱՂԹԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Երեկ Միավորված Ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակը հրավիրել էր ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի, դիվանագիտական առաքելությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, ՎիվաՍել-ՄՏՍ-ին և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչների, ինչպես նաև փախստականներին` նշելու Փախստականների Համաշխարհային Օրը և մասնակցելու Դարբնիկ գյուղում Իրաքից գաղթած փախստական ընտանիքների համար Սոցիալական Տան բացման պաշտոնական արարողությանը:
 
2008 թ-ին Արարատ մարզի Դարբնիկ գյուղի նախկին գյուղատնտեսական քոլեջի շենքը տրամադրվեց ՄԱԿ ՓԳՀ-ին` ՀՀ Կառավարության, մասնավորապես ՀՀ Տարածքային Կառավարման նախարարության/Միգրացիոն գործակալության կողմից և վերակառուցվեց 46 սոցիալական բնակարանի և 1 սոցիալական սենյակի` ՄԱԿ ՓԳՀ գործընկեր YMCA/Օթևան կազմակերպության օգնությամբ: ՀՀ Կառավարությունը ապահովեց նաև շենքի գազի և էլեկտրականության մատակարարումը: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը` Արարատ մարզի տեղական իշխանությունները և Դարբնիկի համայնքը մեծ ներդրում ունեցան շենքի արտաքին ենթակառուցվածքի տեղադրման հարցում: Անգնահատելի օժանդակություն ցուցաբերեց նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որի ֆինանսական աջակցության շնորհիվ ՄԱԿ ՓԳՀ-ն ավարտին հասցրեց սոցիալական տան մեկ մասնաշենքի շինարարական աշխատանքները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը  69.5 միլիոն դրամ հատկացրեց Դարբնիկ գյուղում փախստականների համար Սոցիալական Տան շինարարության, ինչպես նաև ներգաղթից հետո նախնական շրջանում նրանց կենցաղային ծախսերը հոգալու համար: Իրաքից փախստականների բնակվելու հիմնական պայմանները ապահովելու նպատակով ՄԱԿ ՓԳՀ-ն Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան հետ համատեղ Դարբնիկի սոցիալական տան բնակիչներին կահույք տրամադրեց/կտրամադրի:
 
ՄԱԿ ՓԳՀ-ն իր գործընկեր կազմակերպությունների` Առաքելություն Հայաստան Բարեգործական ՀԿ-ի, Առողջության և Կրթության Հայկական Կենտրոնի միջոցով խթանում են փախստականների սոցիալական ինտեգրման գործընթացը Դարբնիկում, աջակցելով իրենց դժվարությունների հաղթահարմանը և հասարակության լիիրավ անդամ դառնալուն: Այս առումով Ապագան Քոնն է Բարեգործական Սոցիալական ՀԿ-ն, որն աջակցել է ՄԱԿ ՓԳՀ-ին այս տոնակատարության կազմակերպման հարցում, համայնքների մերձեցում ծրագրի շրջանակներում իրականացրել է մի շարք միջոցառումներ` ուղղված Դարբնիկի համայնքում փախստականների սոցիալական ինտեգրմանը:
 
Իր բացման խոսքում ՄԱԿ ՓԳՀ Ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան մաղթեց Իրաքի ընտանիքներին երջանիկ և ուրախ կյանք նոր միջավայրում, նոր հարևանների հետ: «Անշուշտ, շենքը կառուցվում է քարից, բայց տան և համայնքի կառուցման գործում հոգի է դրված, և համայնքի հետ սերտ կապն է, որ դարձնում է այս գեղեցիկ տուֆի շենքը երջանիկ մի կառույց Իրաքից գաղթած ընտանիքների համար» հավելեց Բուշրա Հալեթոտան:
 
«Թերևս ոչ ոք ավելի լավ, քան հայերս, չգիտի, թե ինչ է նշանակում բռնի տեղահանվելը, արմատախիլ արվելը այն հողից, որտեղ անցել էր կյանքի զգալի մասը, որտեղ առկա էին բոլոր հնարավորություններն ու ունեցվածքը` եկամուտ վաստակելու համար: Սարսափելի պատերազմը սրբեց-տարավ այս ամենը մեկ գիշերվա մեջ: Մեր պարտականությունն է անել այնպես, որ իրենց տներից զրկված այս մարդիկ, որ ապաստանել են հայրենիքում, ավելի լավ կյանքի փնտրտուքով չլքեն իրենց պատմական հայրենիքը: Մենք պետք է այնպես անենք, որ այս մարդիկ կարողանան հաղթահարել բնակարանի, կրթություն ստանալու և եկամուտ վաստակելու խոչընդոտները», –  ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Իբրև կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր ներդրում է բերում բնակարաններով ապահովելու ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի այս մեծ նախաձեռնությանը: Մենք համոզված ենք, որ իրենց երկրից ու հողից զրկված մարդկանց սոցիալական ադապտացիան և ինտեգրումը սկսում է սեփական ապահով անկյունն ունենալուց: Մենք` Հայաստանի հայերս, պետք է ջանք չխնայենք, որպեսզի այս մարդիկ մնան Հայաստանում և հենց այստեղ էլ` իրենց պատմական հայրենիքում, տեսնեն իրենց երեխաների ապագան», – ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:  
 
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ փոխվարչապետ, Տարածքային Կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հարգարժան հյուրերը և փախստականները միացան ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչին և շրջեցին Սոցիալական Տան միջով: Շենքի շրջակայքում իրականացվեց ծառատունկ, որը խորհրդանշում է փախստական  ընտանիքների նոր կյանքի սկիզբը Դարբնիկում: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես, Դարբնիկի և այլ շրջաններից փախստական երեխաների մասնակցությամբ գունագեղ ներկայացումներ, ինչպես նաև ազգային ուտեստներ` հաղորդելով հույսի, խաղաղության, ջերմության և համերաշխության պատգամը:
05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11