08/07/2009 17:35
ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ՍԿՍՈՒՄ ԵՆ ՇԱՀԵԼ ԲՈԼՈՐ ԿՏՐՈՆՆԵՐԸ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ 2009 հուլիսի մեկից սկսած առաջին բոնուսներն են տրամադրվում չշահած ՀԴՄ կտրոններ ունեցող քաղաքացիներին: ՀՀ կառավարության որոշման համաձայն, ապրիլի մեկից յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում քաղաքացիների ձեռք բերած և վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների համար հաջորդ եռամսյակի ընթացքում կտրամադրվեն կատարած գնումների գումարի որոշակի տոկոս, կամ այլ կերպ ասած բոնուս: Հուլիսի մեկից մինչև սեպտեմբերի 30-ը բոնուս կտրամադրվի ապրիլ, մայիս հունիս ամիսների կտրոնների համար: Քաղաքացիներն իրենց ունեցած կտրոնները ներկայացնում են տարածքային հարկային տեսչություններ և ստանում համապատսխան միջնորդագիր` բանկից գումարը ստանալու համար:
Քաղաքացիները միջնորդագիր ստանալու նպատակով չշահած կտրոնները տեսչություն են ներկայացնում անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: ՀԴՄ կտրոնների բնօրինակները, պետք է տրամադրված լինեն նախորդ եռամսյակի ընթացքում, յուրաքանչյուր խմբաքանակում ներառված կտրոնների դիմային մասերում արտացոլված գործարքների գումարների հանրագումարը չպետք է պակաս լինի այդ խմբաքանակի համար սահմանված նվազագույն չափից: Կտրոններ ներկայացնող քաղաքացին պետք է ստորագրի կտրոնների դարձերեսին, իսկ, եթե ՀԴՄ կտրոնի դարձերեսին կա մեկից ավելի հատուկ համար, ապա խմբաքանակ կազմելիս այն համարվում է մեկ կտրոն: Տեսչության համապատասխան աշխատակիցը կտրոնները հաշվարկելուց, դրանց արտաքին զննումն իրականացնելուց հետո, նույն պահին քաղաքացուն յուրաքանչյուր խմբաքանակի համար տրամադրում է միջնորդագիր` իր կողմից ստորագրված և տեսչության կնիքով կնքված: Միջնորդագրի երկրորդ օրինակը տվյալ քաղաքացու անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենի հետ փակցվում է առանձին ծրարում և պահվում հարկային տեսչությունում:
Բոնուսի տրամադրման կարգի աղյուսակին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
