Սոցիալական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 370.00+1.00
EUR BUY - 425.00+1.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 97.99+0.00 WTI - 92.29+0.21
COMEX:  GOLD - 4372.70-2.84 SILVER - 72.36-5.18
COMEX:  PLATINUM - 1891.90-3.03
LME:  ALUMINIUM - 3672.50+0.63 COPPER - 13623.50-0.32
LME:  NICKEL - 18973.00+0.32 TIN - 54746.00+1.06
LME:  LEAD - 2014.50+0.15 ZINC - 3533.00-0.28
FOREX:  USD/JPY - 159.6+0.24 EUR/GBP - 1.1593-0.36
FOREX:  EUR/USD - 1.1593-0.36 GBP/USD - 1.3377-0.56
STOCKS RUS:  RTSI - 1150.87+1.47
STOCKS US: DOW JONES - 50644.28+0.36 NASDAQ - 26674.74+0.07
STOCKS US: S&P 500 - 7520.36+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 64999.41+0.01 TOPIX - 3918.01-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25328.23-1.06 SSEC - 4093.73-1.25
STOCKS EUR:  FTSE100 - 10505.01+0.13 CAC40 - 8207.89+0.43
STOCKS EUR:  DAX - 25177.80-0.03
27/05/2026  CBA:  USD - 368.05+0.31 GBP - 494.66-1.2
27/05/2026  CBA:  EURO - 428.34+0.25
27/05/2026  CBA:  GOLD - 53432+155 SILVER - 902.21+5.55
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ «ՀԱՏԻՍ» ԲԱՍԿՏԵԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
14/07/2009 17:08
Կիսվել

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ «ՀԱՏԻՍ» ԲԱՍԿՏԵԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

«Կոնվերս բանկ»-ից տեղեկացնում են, որ բանկը հանդիսանում է «Հատիս» բասկետբոլի ակումբի գլխավոր հովանավոր: Այդ առթիվ, հուլիսի 14-ին «Կոնվերս բանկում» կայացավ բանկի մասնաճյուղերի և բանկային ծառայությունների վարչության պետ Սուրեն Զոհրաբյանի, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի, «Հատիս» բասկետբոլի ակումբի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանի մամուլի ասուլիսը:

Ցանկացած բիզնեսի ապագան սերտորեն կապված է սոցիալական բարեկեցության, կայունության, երկրի կրթության և մշակույթի մակարդակի հետ: Ահա ինչու «Կոնվերս բանկը» չափազանց կարևորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումը: «Մեր ընկերությունը, ամենամյա տարեկան ծրագրերում հստակ ամրագրելով այդ ուղղությամբ տարվող աշխատանքի ռազմավարությունը, շեշտը դրել է զարգացման ծրագրերի վրա` այս տարի առանձնացնելով կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները»,- նշեց պարոն Զոհրաբյանը:

«Հատիս» մարզական ակումբի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանի` հավաստմամբ, «Հատիս» կանանց թիմը առաջիկայում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Նա բարձր է գնահատում բանկի հովանավորչությունը` շեշտելով դրա սոցիալական անհրաժեշտությունը:

Այս տարի Հայաստանի առաջնության ժամանակ 36 խաղ, որին կմասնակցի 6 թիմ: Խաղերը կանցկացվեն նաև մարզերում` հատկապետ Գյումրի քաղաքում:

Տեղեկացնենք, որ «Կոնվերս բանկը» այլ պատվավոր ընկերությունների կողքին այս տարի հովանավորել է «Սպարտակ» բալետը, բանկն արդեն 3-րդ տարին է ինչ հանդիսանում է «Ֆրութֆուլ Արմենիա» գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագիրի գլխավոր հովանավոր: Ի դեպ այս տարի «Ֆրութֆուլ Արմենիան» ուղղված է երիտասարդ նորարարական գաղափարների բացահայտմանը: Այս պահին բանկը հովանավորում է մշակութային տուրիզմին ուղղված Բաց երաժշտության փառատոնը», որը 2 ամիս շարունակ մեր քաղաքացիներին ու մեր երկիր ժամանած տուրիստներին կներկայացնի մեր ու համաշխարհային երաժշտության գանձերը: «Կոնվերս բանկը» Թումանյանական տարվա շրջանակներում նախատեսում է հովանավորչական ծրագրեր իրականացնել նաև Մեծ գրողի հոբելյանական հանդիսությունների շարքից:

«Կոնվերս բանկի» ղեկավարությունը «Հատիս» ակումբին հովանավորելը դիտարկում է առաջին հերթին առողջ ապրելակերպի խթանման, մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյունից, ապա նոր` իբրև աջակցություն պրոֆեսիոնալ մարզաձևին:

AMP
27/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.31
Եվրո (EUR)
428.34
+0.25
Ռուբլի (RUR)
5.1797
+0.0608
Լարի (GEL)
137.83
+0.09
53432
+155
Արծաթ
902.21
+5.55