Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԽՈԶԻ-ԳՐԻՊ – A H1N1 – ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
08/05/2009 18:59
Կիսվել

ԽՈԶԻ-ԳՐԻՊ – A H1N1 – ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հայաստանի օդանավակայաններում եւ հսկիչ սահմանային կետերում շարունակվում են A H1N1 վիրուսով հարուցված գրիպի դեմ տարվող նախազգուշական միջոցառումները` հնարավորինս առանց խուճապ հարուցելու. ուղեւորները հատուկ հետազոտության են ենթարկվում` առանց նկատելու անգամ: Ապրիլի 26-ից մինչ օրս Հայաստան ժամանելիս օդանավակայանում հսկողություն  է անցել 14150 ուղեւոր: Նույն օրվանից սկսած` հանրապետության հսկիչ սահմանային և մաքսային կետերով սահմանը հատել է 1163 մեքենա` 2582 ուղեւորով: Միայն մայիսի 7-ին սահմանը հատել է  164 մեքենա` 809 ուղեւորով: Կասկածելի դեպքեր չեն արձանագրվել:

Հայաստանում մարդկանց շրջանում A H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: Այդուհանդերձ, հանրապետությունում շարունակվում է վարակի ներբերման եւ տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղեւորների առողջության նկատմամբ մոնիթորինգը: ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծվել է Ա տիպի H1N1 գրիպի կանխարգելման եւ հանրապետություն ներթափանցման կանխարգելման նպատակով ստեղծված օպերատիվ հանձնաժողով, որը 2 օրը մեկ անգամ նիստ է անցկացնում` քննարկելու իրավիճակը եւ կասկածելի դեպքերը:

Նշենք, որ մարդկանց մոտ A H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ոմանց մոտ նկատվել է նաեւ փսխում եւ լուծ: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպութունը չի առաջարկում սահմանափակել ճանապարհորդությունները կամ փակել սահմանները: Խորհուրդ է տրվում հաճախակի օճառով լվանալ ձեռքերը եւ գրիպանման հիվանդության ախտանշանների դրսեւորման դեպքում դիմել բժշկական օգնության:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52