Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵՎ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
12/03/2011 19:50
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵՎ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

“ԱրմենՏել” ընկերությունը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են Զատիկի, գարնան և վերածննդի թեմային նվիրված նոր ստեղծագործական ծրագրի մեկնարկի մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` մասնակցությունն անվճար է: 12-17 տարեկան պատանիների համար սեմինարները կանցկացվեն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հանգստյան օրերին, մինչև ապրիլի 10 ներառյալ: Ստեղծագործական ծրագրերի անցկացման նպատակով հրավիրվել են հայկական մշակույթի, դիզայնի և ազգագրության հայտնի մասնագետներ և նկարիչներ` Նուռը (Արման Դավթյան), Սոնա Թաշչյանը, Լիլիթ Ավետյանը, Լիլիթ Ստեփանյանը և Լուսիկ Ագուլեցին: Ստեղծագործական սեմինարների հիմնական նպատակն է` նոր գաղափարների ստեղծումն ու հին խորհրդանիշերի նորովի մեկնաբանումը:

«Ինչպես և մեր մյուս ծրագրերը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Զատկական ծրագիրը թույլ կտա մեր երիտասարդ այցելուներին մտորել անցյալի և ներկայի երկխոսության, ավանդույթների և նորարարությունների մասին: Աշխատանքը հայտնի նկարիչների, դիզայներների և ազգագրագետների հետ նրանց համար անշուշտ կհանդիսանա յուրահատուկ ստեղծագործական փորձ», – նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն Մարաբյանը:

«Հաճելի է, որ “ԱրմենՏել” ընկերության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության հենց առաջին նախագիծը` շատ հետաքրքիր, պայծառ և ստեղծագործ ծրագիր է: Վստահ եմ, որ մասնակից պատանիները ձեռք կբերեն ժողովրդական խորհրդանիշների նոր տեսլական և ընկալում, իսկ հաճելի հիշողությունը կուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում», – ասել է “ԱրմենՏել” ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մասնակցության համար կարելի է դիմել Գաֆէսճեան արվեստի կենտրոն` 010541932 և 010541934 հեռախոսահամարներով: Նշենք, որ “ԱրմենՏել” ընկերությունը հանդիսանում է մանուկների և պատանիների համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող ստեղծագործական ծրագրերի կորպորատիվ գործընկեր և հովանավոր:

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյաների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52