18/01/2011 11:24
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐԵՑ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻՆ ՇԵՆՔ` ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Մեղրիի քաղաքապետարանին երկհարկանի շինությունը և հարակից տարածքը անհատույց տրամադրելու մասին: Հետագայում շենքը կծառայի որպես մարզահամալիր` լողավազանով և մարզադահլիճներով:
«Մեղրիի քաղաքապետարանի և բնակչության անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը “ԱրմենՏել” ընկերությանը սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու համար: Մարզահամալիրը կնպաստի քաղաքի բարեկարգմանը և մարզական մշակույթի զարգացմանը» – նշեց Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը:
«ԱրմենՏել ընկերությունն, իրականացնելով բազմաթիվ սոցիալական ծրագրեր, շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի կերտմանը: Այս միջոցառումն, ինչպես նաև մեր ծրագրերի մեծ մասն, ուղված է երկրի ապագա սերնդի զարգացմանը: Հուսով եմ, որ մարզահամալիրի կառուցունը կնպաստի երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը և մարզական ոգու զարգացմանը», – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 1409 ք.մ, իսկ հարակից տարածքի` 463 ք.մ: Շենքը նոր է և գտնվում է Ադելյան փ. 9/1 հասցեում` Մեղրի-Երևան մայրուղու հարևանությամբ:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
