Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 500 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ
18/04/2011 20:07
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 500 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ

“ԱրմենՏել” ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) մասնակցեց համաքաղաքային շաբաթօրյակին: Ընկերության ավելի քան 500 աշխատակից ապրիլի 16-ին Երևան քաղաքի տարբեր շրջաններում տնկեցին ծառեր, բարեկարգեցին և մաքրեցին ընկերության գրասենյակների, վարչական և տեխնիկական շենքերի հարակից տարածքները: 

«ԱրմենՏել ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում մեծ տեղ է հատկացնում բնապահպանական հարցերին և մենք պատրաստակամ ենք աշխատելու այս ուղությամբ, ինչը մեր քաղաքը կդարձնի ավելի հարմարավետ և մաքուր: Բացի այդ, այս տարի մենք իրականացնում ենք “Էկո–օֆիս” լայնածավալ ծրագիր, որի կարգախոսն է`  Beeline պահպանում է բնությունը»,-  նշեց  “ԱրմենՏել” ՓԲԸ–ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Էկո–օֆիս” ծրագրի շրջանակներում “ԱրմենՏել” ընկերությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` ուղղված բնության պահպանմանը: Որպեսզի պահպանենք ծառերը, գրասենյակներում պարբերաբար հավաքվում է մակուլատուրա, լայնորեն օգտագործվում են էլեկտրոնային կրիչներ, ինչպես նաև երկկողմանի տպագրություն: Բացի այդ “ԱրմենՏել” ընկերությունն առաջարկում է բաժանորդներին ստանալ հաշիվները և զանգերի վերծանումները ոչ թե թղթային այլև էլեկտրոնային տարբերակով:  Ինչպես նաև www.beeline.am կայքում գործում է “Անձնական գրասենյակ” ծառայությունը, որտեղ կարելի է ծանոթանալ վճարումների, զանգերի պատմությանը և ակտիվացնել անհրաժեշտ ծառայությունները:

“ԱրմենՏել” ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մաս, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյաների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “ՎիմպելԿոմ Լթդ” խմբի գլխամասը գտնվում է Ամստերդամում: “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում,Կամբոջայում և Լաոսում` շուրջ 360 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ: Ծառայությունները մատուցվում են Beeline և “Киевстар” ապրանքանիշերով: “ՎիմպելԿոմ Լթդ” բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08