Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԻԳՈՐ ԿԼԻՄԿՈՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ՄԵԴԱԼՈՎ
26/01/2011 15:25
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԻԳՈՐ ԿԼԻՄԿՈՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ՄԵԴԱԼՈՎ

Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը պարգևատրեց «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին նորվեգացի ականավոր գիտնական, մեծ հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալով: Պարգևը շնորհվեց հասարակական ակտիվ գործունեության և համամարդկային արժեքներին մեծ նվիրվածության համար: 

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր` հունվարի 26-ին, «ԱրմենՏել» ընկերության վարչական շենքում, Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի, հիմնադրամի գործադիր տնօրեն Հայարփի Խաչատրյանի մասնակցությամբ: 

«Ցանկանում եմ նշել «ԱրմենՏել» ընկերության տնօրենի առանձնահատուկ մոտեցումը և անձնական ներդրումը Հայաստանում իրականացվող բարեգործական նախագծերի իրականացման գործընթացին: Ձեր ղեկավարած ընկերության գործունեությունն` երկրի հասարակական կյանքում բիզնեսի մասնակցության վառ օրինակ է», – նշեց Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը: 

«Նանսենի անունը ոսկյա տառերով գրվեց հայ ժողովրդի պատմության էջերում: Այս պարգևն ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է: Ես ընդունում եմ այն որպես Հայաստանի զարգացմանը և բարեկեցությանն ուղղված իմ ղեկավարած ընկերության ներդրման ճանաչում», – ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

2010 թ. «ԱրմենՏել» ընկերության մասնակցությամբ Հայաստանում իրականացվել է ավելի քան 30 խոշոր սոցիալական նախաձեռնություն` ուղղված կրթական, մշակութային և մարզական ոլորտներին:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12