Սոցիալական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 370.00+1.00
EUR BUY - 425.00+1.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 97.99+0.04 WTI - 92.10+0.55
COMEX:  GOLD - 4500.40-1.58 SILVER - 76.31-1.55
COMEX:  PLATINUM - 1951.00-0.58
LME:  ALUMINIUM - 3672.50+0.63 COPPER - 13623.50-0.32
LME:  NICKEL - 18973.00+0.32 TIN - 54746.00+1.06
LME:  LEAD - 2014.50+0.15 ZINC - 3533.00-0.28
FOREX:  USD/JPY - 159.22+0.20 EUR/GBP - 1.1635+0.01
FOREX:  EUR/USD - 1.1635+0.01 GBP/USD - 1.3452-0.25
STOCKS RUS:  RTSI - 1134.17-0.86
STOCKS US: DOW JONES - 50461.68-0.23 NASDAQ - 26656.18+1.19
STOCKS US: S&P 500 - 7519.12+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 64999.41+0.01 TOPIX - 3918.01-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25328.23-1.06 SSEC - 4093.73-1.25
STOCKS EUR:  FTSE100 - 10491.39+0.24 CAC40 - 8173.11-1.03
STOCKS EUR:  DAX - 25184.89-0.80
27/05/2026  CBA:  USD - 368.05+0.31 GBP - 494.66-1.2
27/05/2026  CBA:  EURO - 428.34+0.25
27/05/2026  CBA:  GOLD - 53432+155 SILVER - 902.21+5.55
ԱՐՄԵՆՏԵԼ-Ի ԵՎ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՆՈՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
13/05/2011 16:13
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ-Ի ԵՎ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՆՈՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

“ԱրմենՏել” ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Ստեղծագործականություն և երևակայություն» նոր մանկական ծրագիր: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` «Ստեղծագործականություն և երևակայություն» ծրագրի շրջանակում 6-ից 12 տարեկան երեխաները կծանոթանան ճանաչված չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի աշխատանքներին: Երեխաներին կցուցադրվի արվեստագետի կողմից պատրաստված մուլտֆիլմ, որում ներկայացվում է արվեստի գործի ստեղծման գործընթացը` մտահաղացման ի հայտ գալուց մինչև իրականացումը: Այնուհետև, երեխաներին հնարավորություն կընձեռվի հատուկ խաղ-դասերի ժամանակ ստեղծել իրենց սեփական աշխատանքները:

«ԱրմենՏել ընկերության հետ համագործակցության շրջանակներում մենք շարունակում ենք կրթական և ստեղծագործական ծրագրերի շարքը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Մեր փորձը ցույց տվեց, որ հայ երեխաները հաճույքով են շփվում արվեստի գործերի հետ, ոգեշնչված  ստեղծագործում և  ուրախությամբ գալիս մեր կենտրոն», – նշել է  Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն  Մարաբյանը: 

«Այս նախագիծը բացառիկ է, քանի այն որ թույլ է տալիս երեխաներին, ոչ միայն դիտորդի կարգավիճակում շփվել արվեստի գործերի հետ, այլ նաև ստեղծել իրենց սեփականը: Հենց այս ինտերակտիվ և անհատական մասնակցության ձևը, կարծում եմ, ամենաշատը կհետաքրքրի պատանի նկարիչներին: Ընկերությունը հնարավորություն է տալիս երիտասարդներին հարստացնել իրենց ստեղծագործական փորձը, որը կուղեկցի նրանց ամբողջ կյանքի ընթացքում», – ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

«Ստեղծագործականություն և երևակայություն» ծրագրին մասնակցությունն անվճար է: Ծրագրին կարող են մասնակցել երեխաները և նրանց ընտանիքների անդամները: Դասերը տեղի կունենան երեքշաբթի և շաբաթ օրերին, սկսած 2011թ-ի մայիսի 14-ից: Ծրագրին մասնակցելու համար կարելի է դիմել Գաֆէսճեան արվեստի կենտրոն:

Նշենք, որ “ԱրմենՏել” ընկերությունը հանդիսանում է   մանուկների և պատանիների համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող ստեղծագործական ծրագրերի կորպորատիվ գործընկեր և հովանավոր: “ԱրմենՏել” ընկերության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջև երկարատև համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են ստեղծագործական սեմինարներ, մանկական և պատանեական ծրագրեր, դասական երաժշտության համեգներ և այլ ստեղծագործական սեմինարներ` ուղված երեխաների և պատանիների գեղագիտական դաստիրակմանը:

27/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.31
Եվրո (EUR)
428.34
+0.25
Ռուբլի (RUR)
5.1797
+0.0608
Լարի (GEL)
137.83
+0.09
53432
+155
Արծաթ
902.21
+5.55