Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆԸ
14/04/2011 15:36
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆԸ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) գովազդային ակցիաներից ստացված միջոցների մի մասը տրամադրեց Հայաստանի տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքների երեխաների բուժման կազմակերպմանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` 1-ից մինչև 16 տարեկան տասը երեխայի համապատասխան վիրահատությունները կիրականացվեն Երևանի բժշկական հաստատություններում: Ծրագիրն իրականացվում է «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի հետ համատեղ:
 
«ԱրմենՏել ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացնում է աճող սերնդի աջակցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Սակայն այս ծրագիրը յուրահատուկ է, քանի որ տարբեր մարզերի երեխաները կարող են հաղթահարել հիվանդությունները շնորհիվ մեր հաճախորդների անմիջական մասնակցության: Յուրաքանչյուր մարդ, ով մասնակցել էր մեր ընկերության կողմից կազմակերպված ակցիաներին իր լուման է ներդրել բարի գործում»,-  նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
«Մեզ մոտ գրանցված են կարիքավոր ընտանիքների երեխաներ, ում անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն` բժշկական օգնություն ստանալու համար: Շնորհիվ «ԱրմենՏել» ընկերության  աջակցության, երեխաների մի մասը կվիրահատվի և կանցնի վերականգնողական կուրսեր», – ասել է «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
 
Նշենք, որ «Հաջողակ պաստառներ» գովազդային վիճակախաղը, որը տեղի ունեցավ 2010թ-ի դեկտեմբերի 2-ից մինչև 2011թ-ի փետրվարի 2-ը, ուղված էր շարժական բովանդակության ծառայությունից օգտվելու խրախուսմանը: Կազմակերպիչների հաշվարկով Beeline  բաժանորդների յուրաքանչյուր վեցերորդ գնումը կատարվել է երեխաների բուժման և հետագա վերականգնողական գործընթացի կազմակերպման օգտին:
 
“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մաս, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյաների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “ՎիմպելԿոմ Լթդ” խմբի գլխամասը գտնվում է Ամստերդամում: “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում,Կամբոջայում և Լաոսում` շուրջ 360 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ: Ծառայությունները մատուցվում են Beeline և “Киевстар” ապրանքանիշերով: “ՎիմպելԿոմ Լթդ” բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52