15/03/2011 14:47
ԿԱՅԱՑԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՖԻԼՄԱՇԱՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված “Վերածնունդ” ֆիլմաշարի շնորհանդեսը տեղի ունեցավ Գյումրիում: Ֆիլմաշարը ներկայացնում է նոր ժամանակներում վերածնվող Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր քաղաքները` նրանց երեկվա, այսօրվա և վաղվա օրվա մտորումներով: Նկարահանումներն իրականացնում է Գյումրիի “Վան” հեռուստաստուդիան` “ԱրմենՏել” ընկերության ֆինանսական աջակցությամբ: “Վերածնունդ” ֆիլմաշարը բաղկացած է 12 մասից, որոնցից առաջինը նվիրված կլինի Հայաստանին, իսկ մյուսները` Երևանին և հանրապետության 10 մարզերին:
««Վերածնունդ» ֆիլմաշարը Հայաստանի և Սփյուռքում բնակվող ողջ հայության համար մի յուրահատուկ ուղեցույց կլինի ճանաչելու և գնահատելու իրենց հինավուրց հայրենիքի` Հայաստանի դարավոր պատմությունը, հաղթանակած ներկան և հույսերով ու լավատեսական սպասումներով լի ապագան», – նշեց “Վան” հեռուստաընկերության տնօրեն Վահագն Ղազարյանը:
«Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում, մենք շատ ենք կարևորում մեր ժողովրդի պատմա-մշակութային արժեքների պահպանումը: “Վերածնունդ” ֆիլմաշարը հենց այդպիսի նախագիծ է. այն ապագա սերունդների համար կհանդիսանա Հայաստանի երրորդ հանրապետության անցյալի և այսօրվա մասին պատմող մի հանրամատչելի տեսաձեռնարկ, որից օգտվելու աննախադեպ հնարավորություն կունենան բոլոր նրանք, ում տասնյակ տարիներ անց, կհետաքրքրի Հայաստան երկրի թե′ հին, և թե′ նորագույն պատմության ընթացքը», – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյաների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “ՎիմպելԿոմ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ:
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
Արծաթ
743.09
-18.46
10:53 26/09/26
10:33 26/09/26
17:46 25/09/26
