Սոցիալական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 368.00+0.50
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 67242.73-1.92 TOPIX - 4007.49-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 24213.72+0.16 SSEC - 3913.79-2.06
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
13/07/2026  CBA:  USD - 366.69-0.69 GBP - 491.25-2.33
13/07/2026  CBA:  EURO - 419.27-0.76
13/07/2026  CBA:  GOLD - 48326-457 SILVER - 699.7+4.83
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ  ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
21/02/2011 10:20
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

“ԱրմենՏել” ընկերությունը դարձավ Հայաստանի Նկարիչների  միությունում բացված երիտասարդ ստեղծագործողների Հանրապետական Երրորդ  մրցույթ-ցուցահանդեսի գործընկեր: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից`  Երիտասարդ ստեղծագործողների Հանրապետական Երրորդ մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է սիրո և երիտասարդության տոնին: Ցուցահանդեսն անցկացվում է ամեն տարի Սիրո արագահաս բարեխոս Սբ. Սարգսի օրը: Միջոցառման նպատակը Հայաստանում և արտասահմանում հայկական գեղարվեստական և մշակութային արժեքների պահպանումն ու տարածումն է: Ցուցահանդեսին ներկայացված երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները նվիրված են սիրո թեմային: 

«Հետամուտ լինելով բիզնեսի սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, “ԱրմենՏել” ընկերությունը շարունակում է աջակցել տաղանդավոր երիտասարդներին, նպաստելով նրանց ստեղծագործ զարգացմանը և խրախուսելով նախաձեռնությունները` հանուն Հայաստանի», – ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

Լավագույն աշխատանքների մրցույթը կանցկացվի 4 անվանակարգում` գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակագործություն և դեկորատիվ-կիրառական արվեստ: Յուրաքանչյուր անվանակարգում կտրվեն մրցանակներ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար: 

Ցուցահանդեսն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչն է “Աշխարհի Հայ նկարիչների Միավորումը”: 


ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “Վիմպելկոմ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: “Վիմպելկոմ” ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին “Վիմպելկոմ” ԲԲԸ և "Киевстар”-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով “ Վիմպելկոմ Լթդ " հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց “ Վիմպելկոմ Լթդ "-ի:


“Վիմպելկոմ” ընկերությունների խումբն առաջարկում է ամրակացված և շարժական կապի ինտեգրված ծառայություններ, միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև տվայների փոխանցման ծառայություններ, անլար և լարային ինտերնետ հասանելիություն, ներառյալ օպտիկամանրաթելային հասանելիության տեխնոլոգիաներ, WiFi և երրորդ սերնդի ցանց: “Վիմպելկոմ”-ի հաճախորդների և գործընկերների թվում են անհատ անձինք, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, միջազգային կորպորացիաներ և կապի օպերատորներ:
13/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.69
-0.69
Եվրո (EUR)
419.27
-0.76
Ռուբլի (RUR)
4.769
-0.0183
Լարի (GEL)
139.22
-0.25
48326
-457
Արծաթ
699.7
+4.83