01/07/2010 16:52
ՀՀ ԿԲ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ 2 ԳՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2010 թվականի մայիս և հունիս ամիսներին հրատարակել է «Հայաստանի տնտեսությունը միջազգային գնահատումներում» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգը» գրքերը:
«Հայաստանի տնտեսությունը միջազգային գնահատումներում» գրքում ներկայացված են Հայաստանի տնտեսության 1993-2009թթ. զարգացումների վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների և օտարրկրյա անկախ հետազոտական կազմակերպությունների գնահատականները (ինդեքսները, վարկանիշերը): Վերջիններիս վերլուծությունը հնարավորություն է տալիս ներկայացնել տնտեսության մի շարք ոլորտներում Հայաստանի առաջընթացը, միաժամանակ վերհանելով դեռևս առկա հիմնախնդիրները:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգը» gիրքը հանgամանալից ներկայացնում է gնաճի նպատակադրման ռազմավարության ներքո ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության իրականացման ողջ gործընթացը: Գիրքն ամփոփ ձեռնարկ է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականություն իրականացնողների համար, ինչպես նաև կարող է ծառայել որպես տեղեկատվական փաստաթուղթ` ավելի լայն լսարանի համար:
Երկու gրքերի էլեկտրոնային տարբերակները տեղակայված են ՀՀ ԿԲ կայքէջում. www.cba.am:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
