Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԵՎՐԱՏԵՍԻԼ 2009 ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
12/05/2009 11:57
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԵՎՐԱՏԵՍԻԼ 2009 ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից («Beeline» ապրանքանիշ) հայտնում են, որ բաժանորդներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն մասնակցելու սիրված «Եվրոտեսիլ 2009» երգի մրցույթի հեռուստաքվեարկմանը: Քվեարկել նախընտրած կատարողի օգտին հնարավոր է ինպես ֆիքսված կապի, այնպես էլ բջջային ցանցերի բոլոր հեռախոսահամարներից:

Հայաստանը կարող է քվեարկել և կիսաեզրափակիչ մրցույթի  (մայիսի 12) և եզրափակիչ մրցույթի (մայիսի 16) համար: Քվեարկությունը կատարվում է ուղիղ եթերով հաղորդավարի ազդանշանից հետո: Քվեարկելու համար անհրաժեշտ է զանգահարել էկրանի վրա նշված հեռախոսահամարով կամ ուղարկել մասնակից երկրի համարը պարունակող SMS հաղորդագրություն 7708 կարճ համարին: 1 SMS հաղորդագրության և զանգի արժեքը կազմում է 260 դրամ  (ներառյալ ԱԱՀ):

Յուրաքանչյուր մասնակից-երկիր քվեարկում է երկու կիսաեզրափակիչներից մեկում, իսկ եզրափակիչ մրցույթում քվեարկում են բոլոր մասնակից-երկրները: Հայաստանը քվեարկում է և’ կիսաեզրափակիչին (մայիսի 12), և’ եզրափակիչին (մայիսի 16):

Ձեր ձայնը կարող եք տալ նախըտրած կատարողի օգտին ուղիղ եթերով`

1. Զանգահարելով համապատասխան համարին` 0 9009 90XX, որտեղ վերջին երկու թիվը մասնակից երկրի համարն է` 01-ից մինչև 18-ը (առաջին կիսաեզրափակիչ), 01-ից մինչև 25-ը (եզրափակիչ):

2. Ուղարկելով մասնակից երկրի համարը 01 – 18 (առաջին կիսաեզրափակիչ), 01-ից մինչև 25-ը (եզրափակիչ) պարունակող SMS հաղորդագրություն 7708 կարճ համարին: Ճշգրիտ համարհավաքման դեպքում, համակարգը Ձեզ կպատասխանի. «Ձեր ձայնը հաշվարկված է: Շնորհակալություն զանգի համար»: Մասնակից երկրների համարները կհաղորդվեն ուղիղ եթերի ընթացքում: Հեռուստաքվեարկությունը տևելու է 15 րոպե, որի սկիզբն ու ավարտը (քվեարկության ժամանակահատվածը) կհայտարարվի հաղորդավարի կողմից, ինչպես նաև կնշվի հեռուստաէկրանին:

Ուշադրություն:

• Բաժանորդը չի կարող քվեարկել սեփական երկրի օգտին:

• Համաձայն մրցույթի պայմանների` մեկ հեռախոսահամարից կարելի է զանգարահել 20 անգամից ոչ ավել:

• 7708 կարճ համարին կարելի է ուղարկել անսահմանափակ քանակի SMS հաղորդագրություններ, սակայն քվեարկության մեջ հաշվի կառնվեն միայն առաջին 20 SMS հաղորդագրությունները` ուղարկված մեկ բաժանորդի կողմից:

• Եթե բաժանորդը ուղարկի  SMS հաղորդագրություն Հայաստանի կոդով (02) կամ ցանկացած տեքստով, որը չի համապատասխանում մասնակից երկիրների կոդերին կամ ցանկացած այլ ֆորմատի հաղորդագրություն, նրանք կմշակվեն, սակայն չեն հաշվարկվի` որպես քվեարկված ձայն:

• Եթե բաժանորդն ուղարկի  SMS հաղորդագրություն նախքան քվեարկության սկսելը կամ նրա ավարտից հետո, նրա հաղորդագրությունը կմշակվի, սակայն չի հաշվարկվի` որպես քվեարկված ձայն:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52