Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ
08/07/2010 00:44
Կիսվել

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Իր գործունեության 7 տարիների ընթացքում ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնը կայուն համագործակցում է Հայաստանում մի շարք երկրների դեսպանատների և միջազգային այլ առաքելությունների հետ: Տարեցտարի ընդլայնվելով` փառատոնն այս ուղղությամբ արձանագրել է համագործակցության արդյունավետ փորձ:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ը արդեն մի քանի տարի հաջողությամբ համագործակցում է Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի  դեսպանատների, ինչպես նաև  Հայաստանում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ը շարունակում է համագործացկել միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների հետ, ինչպիսիք են Յունիֆրանս միջազգային ցանցը և Գյոթե ինստիտուտի Թբիլիսիի և Մյունխենի գրասենյակները: Այս տարի փառատոնին աջակցում են նաև Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը և Բրիտանական խորհուրդը:

Փառատոնի շրջանակներում Հայաստան հրավիրվող բազմաթիվ հյուրերի այցելությունները կայացել են նաև միջազգային այս կառույցների շնորհիվ, ինչպես նաև նրանց աջակցությամբ փառատոն են հասել բազմաթիվ ֆիլմեր` հայ հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով դիտել համաշխարհային կինոյի լավագույն նմուշները:

Մասնավորապես 7-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ի դեպքում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության աջակցությամբ են կայանում «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը:

Ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ` Հայաստանում հետահայաց ցուցադրությամբ հարգանքի տուրք կմատուցվի հայազգի անվանի ռեժիսոր Անրի Վեռնոյին, գերմանական դեսպանատան և Գյոթե ինստիտուտի  ջանքերով Հայաստան կժամանի թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, լեհական դեսպանատունն աջակցել է լեհական կինոյի դասական համարվող Քշիշտոֆ Զանուսիի նոր ֆիլմը Երևանում ներկայացնելու հարցում: 

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սահմանել է հատուկ մրցանակ Հայկական համայնապատկեր ծրագրի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, որը հնարավորություն կստանա մասնակցելու Բրիստոլի կինոփառատոնին:

Այս տարի փառատոնը նոր համագործակցություն է սկսում Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան հետ:  Նրանց աջակցությամբ Հայաստան կժամանի ծագումով հայ կինոքննադատ, գրող և կինոռեժիսոր Լեոն Կակովը (Շատարևյան), ով 1977-ին հիմնադրել է Սան Պաուլոյի միջազգային կինոփառատոնը:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52