Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ՊՐԵՍՍ ԿՈԿՏԵՅԼ»` ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
13/07/2010 15:54
Կիսվել

«ՊՐԵՍՍ ԿՈԿՏԵՅԼ»` ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հուլիսի 13-ին Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում կայացավ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնի ավանդական «Պրեսս կոկտեյլը», որի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեին ազատ շփվել փառատոնի հյուրերի հետ, հարցեր ուղղել նրանց:

Այս իրադարձությանը ներկա էին նաև փառատոնի հովանավորները` գլխավոր հովանավոր ՎԻՎԱ-ՍԵԼ ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գլխավորությամբ, ով առիթ ունեցավ հանձնել փառատոնի հավատարիմ գործընկերների համար նախատեսված մրցանակներից մի քանիսը:

Մասնավորապես, ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնի հետ տարիներ շարունակ արդյունավետ համագործակցելու համար «Մանթաշյան ասպետ» արծաթե մեդալ հանձնվեց «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանին, «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանին և  «Դոլմամա» ռեստորանի տնօրեն Ժիրայր Ավանյանին:

Իսկ «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանի տնօրեն Շաքե Հավան-Կարապետյանը և «Ակումբ»-ի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը պարգևատրվեցին մշակույթի նախարարության մեդալով` ՈՍԿԵ ԾԻՐԱՆ երևանյան միջազգային կինոփառատոնի մշակութային ծրագրերին աջակցելու համար:

Հիշեցնենք նաև, որ փառատոնի բացման արարողության ժամանակ` հուլիսի 11-ին, ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ը «Մանթաշյան ասպետ» պլատինե մեդալ շնորհեց ՎԻՎԱ-ՍԵԼ ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Փառատոնի անցած օրերին Փարաջանովյան թալեր մրցանակ հանձվեց հետմահու Անրի Վեռնոյին, որը ընդունեց նրա որդին` Պատրիկ Մալաքյանը, ինչպես նաև փառատոնի պատվավոր հյուր Կլաուդիա Կարդինալեին: Վերջինս ստացավ նաև մշակույթի նախարարության մեդալ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի մեդալ: Քաղաքապետարանի մեկ այլ մեդալ շնորհվեց նաև ֆրանսահայ պրոդյուսեր Ալեն Թերզյանին:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնը կշարունակվի մինչը հուլիսի 18-ը:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52