ՀԱՅՓՈՍՏԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ
«Հայփոստ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ տարեսկզբից Երևանում կենսաթոշակների վճարումն իրականացվում է «Հայփոստի» փոստային բաժանմունքներից, և փոստատարների առաքման միջոցով: Երկու դեպքում էլ վճարումը կատարվում է անվճար: Սա նշանակում է, որ թոշակառուները որևէ պարագայում չպետք է վճարում կատարեն կենսաթոշակ ստանալիս` ոչ փոստային բաժանմունքում, ոչ էլ փոստատարին:
Խախտումների մասին անմիջապես տեղեկացրեք «Հայփոստ» ՓԲԸ-ում այսուհետ գործող թեժ գծի հեռախոսահամարներով. 514-666, 514-667: