Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
07/07/2010 14:23
Կիսվել

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ավելի քան երեսուն հազար հաճախորդներ և շահառուներ տեղեկացան մի շարք բնապահպանական կարևոր խնդիրների` Բանկում և Բանկից դուրս իրականացվող մեկամսյա տևողությամբ ակցիաների արդյունքում:

Երկրորդ տարին շարունակ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը հունիս ամիսը հայտարարում է բնապահպանական խնդիրների իրազեկվածության բարձրացման ամիս, այն է.

– ԱնտիՊլաստիկ ակցիան, որի ընթացքում Բանկի աշխատակիցները և հաճախորդները խրախուսվել են օգտագործվել բազմակի օգտագործման տոպրակներ. այդ ընթացքումթվով հազար նման տոպրակներ են տրամադրվել հաճախորդներին, որոնք կարվել էին անապահով գյուղերի կանանց կողմից` Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի հետ համատեղ իրականացվող “Առանց պլաստիկի համայնքներ” ծրագրի շրջանակներում:

– Շաբաթօրյակ, որին մասնակցեցին Բանկի վաթսուն աշխատակից. Վայոց Ձորի մարզում` Նորավանք տանող ճանապարհի մի հատված մաքրվեց շուրջ 6500 պլաստիկ, ապակյա և թիթեղյա շշերից: Հավաքված թափոնը փոխանցվեց Հայաստանում առաջին վերամշակող` AR & AR Engineering ՍՊԸ-ին:

– Իրազեկման և պրակտիկ միջոցառումներ բանկի աշխատակիցների և հաճախորդների ներգրավմամբ. հայտարարելով «1 օր առանց պլաստիկի»` հնարավորինս բացառել պլաստիկի գործածումը, «1 օր առանց մեքենայի»` աշխատանքի գալ հետիոտն կամ հանրային փոխադրամիջոցով և «1 օր առանց տպագրության»`վերահսկման միջոցով օրական միջին տպագրական ծավալի 30% նվազեցմամբ:

«Բնապահպանական այս միջոցառումները համահունչ են Էյչ-Էս-Բի-Սի Խմբի կողմից ամբողջ աշխարհում իրականացվող բնապահպանական միջոցառումների շարքին: Ամբողջ աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հազարավոր աշխատակիցներ, ինչպես նաև Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի երեք հարյուր վաթսուն աշխատակից միավորում են իրենց ջանքերը, որպեսզի իրենց աշխատավայրերում, տանը, համայնքներում և տարածաշրջաններում համախմբված պայքարի և կլիմայական փոխոխությունների ազդեցության նվազեցման համար: Յուչաքանչյուրս կարող ենք «խնայել, նվազեցնել, վերամշակել» հայեցակարգի շրջանակներում բերել լուծման մեր մասը»,- ասել է Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52