Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2011Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ
20/05/2009 15:15
Կիսվել

2011Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ

Հայաստանում 2011 թ-ին երկրորդ ազգային մարդահամարն անցկացնելու ուղղությամբ կառավարության հանձնարարականով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն արդեն համապատասխան նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում: Այսօր կառավարությունում տեղի ունեցավ Հայաստանում 2011 թ-ին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստական եւ անցկացման համապետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարեց հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը տեղեկացրեց, որ նախապատրաստական աշխատանքները, մարդահամարի անցկացումը եւ արդյունքների վերլուծությունը կիրականացվի հինգ տարվա ընթացքում` 2009-2013 թթ-ին: Բուն մարդահամարը կանցկացվի 2011 թ-ի հոկտեմբերի 12-21-ը ներառյալ: Վերոնշյալ տարիներին իրականացվելիք աշխատանքների համար կպահանջվի 2.5 մլրդ դրամ, որից միայն 1.9 մլրդ-ը, կծախսվի 2011 թ-ին: Այդ թվում շուրջ 1.5 մլրդ դրամ էլ կուղղվի ժամանակավոր աշխատակիցների վարձատրությանը: Նախորդ` 2001 թ-ի մարդահամարի ծախսերի միայն 20 տոկոսն է հատկացվել ՀՀ պետբյուջեից, իսկ մնացած 80 տոկոսը հատկացրել են դոնոր կազմակերպությունները: Ֆինանսների փոխնախարար, հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս աշխատանքների համար նույնպես հնարավորինս շատ դոնորներ պետք է փնտրվեն: Պարզելու համար, թե որքան ծախս կկատարի այս ուղղությամբ պետբյուջեն, ազգային վիճակագրկան ծառայությունը եւ ֆիանսների նախարարությունը 10-օրյա քննարկում կիրականացնեն: Դրանից հետո կսկսվեն բանակցությունները դոնոր կազմակերպությունների հետ:

Այս աշխատանքներում կընդգրկվի 12 224 հաշվատար, 2 425 հրահանգիչ, 364 մարդահամարային տեղամասերի վարիչ եւ օգնական, 61 տարաքծային կոորդինատոր: Նրանք բոլորը կհամարվեն ժամանակավոր զբաղվածներ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52