ՆԱԻՐԻՏ – ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ՀՐԴԵՀ, ԿԱՆ ԶՈՀԵՐ
«Նաիրիտ» գործարանում երեկ տեղի ունեցած պայթյունի եւ բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է գործարանի հերթապահ չորս աշխատակից: Վիրավորները եւ տուժածները ութն են` թեթեւ եւ միջին ծանրության վնասվածքներով: Հիշեցնենք, որ գործարանում պայթյունը տեղի է ունեցել քլորոպրենային արտադրամասի 1-12 Բ արտադրության 1-ին աշտարակում, որն այնուհետև ուղեկցվել է հրդեհով եւ արտանետումներով: Նշենք, որ արտանետումները թունավոր չեն եւ բնապահպանական լուրջ վտանգ չեն ներկայացնում: