Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
13/07/2011 15:38
Կիսվել

ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Այսօր Orange Հիմնադրամը հայտարարեց իր առաջին բարեգործական ծրագրի մասին: Հիմնադրամը մեկնարկում է համագործակցություն Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հետ, որով վերջինիս ֆինանսական աջակցություն կցուցաբերի: Առաջին ծրագիրը, որը կյանքի կկոչվի այս համագործակցության շրջանակներում, 2011թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Շիրակի մարզում իրակակացվելիք անվճար ակնային զննումներն են մարզի բոլոր բնակիչների և բուժումները` սոցիալապես անապահով մարդկանց  համար:

«Մենք մեծ ուրախությամբ ենք միանում այս գործին, որն իսկապես փոխում է մարդկանց կյանքը: Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Մեր ընկերության ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել  հաղորդակցումը մարդկանց միջև, իսկ մարդկային հաղորդակցության գործում մեծ է տեսողության դերը: Այսօրվանից մեկնարկում է մի համագործակցություն, որի շնորհիվ բոլոր տարիքների բազմաթիվ բնակիչներ կվերագտնեն աչքի լույսը, իսկ էլ ավելի մեծ թվով մարդկանց օգնություն կցուցաբերվի` կանխել հիվանդության առաջացումը:», – այս կապակցությամբ նշել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել է 9 միլիոն դրամ, որի շնորհիվ, ըստ նախնական հաշվարկների, նախատեսվում է իրականացնել շուրջ 3,000 մեծահասակների և 1,200 երեխաների ակնային զննումներ, կատարել մոտ 250 վիրահատություն և լազերային բուժումներ, ինչպես նաև տրամադրել շուրջ 1,200 ակնոց:

«Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայկական ակնաբուժության նախագիծն իր աշխատանքերը կազմակերպում է մեծամասամբ հայկական Սփյուռքից և տարբեր միջազգային հովանավորներից ստացվող հանգանակությունների շնորհիվ: Orange Հիմնադրամի հետ մեր համագործակցության պարագայում մենք ուրախ ենք ունենալ Հայաստանում առաջատար դիրքեր ունեցող արդեն կորպորատիվ գործընկեր, որը խոշոր հանգանակության շնորհիվ էապես կաջակցի ՀԱՆ-ին` հետևաբար և ծրագրի ծառայություններից օգտվող մարդկանց: Մեզ հաճելի է, որ Orange-ը Հայաստանում կարողանում է ներկայացնել բարեգործություն իրականացնելու նման բարձր մակարդակի օրինակ», – ասել է Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ը նաև ակնկալում է տեղի ակնաբույժների ներգրավումը, ովքեր կաջակցեն բուժման և ակնոցների կարիք ունեցող մարդկանց հայտնաբերման գործում:

Սկսած օգոստոսի 16-ից` ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կայցելեն երկու քաղաքային և 44 գյուղական  համայնքներ Շիրակի մարզի Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի շրջաններում: Այնուհետև ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) կկայանի երեք շրջկենտրոններում` Մարալիկում, Արթիկում և Ախուրյանում, որտեղ անհրաժեշտ բուժում` ներառյալ վիրահատություններ, կստանան ԱՇՀ ուղեգրված բոլոր հիվանդները: Աշխատանքերի ստույգ ժամանակացույցը կհրապարակվի լրացուցիչ:

Այս ծրագրի շրջանակում հատուկ երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում ակնային զննումների հետ զուգահեռ կանցկացվեն նաև ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01